Հաղորդում հանցագործության մասին. Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից
Հարգելի ՀՀ ոստիկանություն
ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են հուլիսի 29-ին Սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:
Կարդացեք նաև

Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ, Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:

Հարգանքներով Թեհմինե Ենոքյան


















































