Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՄՊՊՀ-ն վատ ոստիկանի պես դարանակալում է ու ծառի տակ սպասում` մինչեւ մեկը դառնա գերիշխող». Գագիկ Մակարյան

Նոյեմբեր 21,2016 14:45

Կաթնամթերքը, բացի պանրից չի արտահանվում, եւ այս ոլորտը լուրջ սոցիալական խնդիր ունի: Այսօր, անդրադառնալով «Աշտարակ կաթ» ընկերությունում առաջացած խնդիրներին` ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

«Մինչեւ այդ սոցիալական խնդիրը չլուծվի, շուկան չի լավանա եւ հնարավոր է էլի ընկերություններ լինեն, որ կփակվեն: Կաթնամթերք արտադրողների մեծ մասը պանիր էական քանակներով չի արտադրում: Կան մինչեւ 500 կիլոգրամ կամ մինչեւ երկու տոննա, որոնք չնչին քանակներ են եւ ընդամենը 10 ընկերության մեջ հաշվարկեցինք, որ ստացվեց 1500 տոննա: Այսինքն` պանրի արտահանումը կարող է հավասարակշռել ներքին ռեսուրսներին, որպեսզի արտադրողը կարողանա եկամուտ ստանալ»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա, եթե կաթնամթերք արտադրող ընկերության եկամուտները կախված են միայն ներքին շուկայից, ապա ռիսկը մեծ է, որ այս ոլորտում խնդիրներ կլինեն, քանի որ մարդկանց գնողունակությունն ընկել է, իսկ կաթ, թթվասեր, մածուն սպառողները հենց միջին, ցածր եկամուտներ ունեցող զանգվածն է:

Երեւանի գարեջրի գործարանին 110 միլիոն դրամով տուգանելու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը պարոն Մակարյանը գտնում է, որ ճիշտ չէր: Նրա խոսքերով, հանձնաժողովը դիտանցում անելու ժամանակ, երբ նկատում է, որ տվյալ ընկերությունը մոտենում է գերիշխող լինելու դիրքին, պետք է նախազգուշացնի եւ կանխարգելիչ գործառույթով պաշտպանի, այլ ոչ թե «դարանակալված վատ ոստիկանի պես ծառերի տակ թաքնվի, սպասի մինչեւ հասնի գերիշխողի»:

Ըստ տնտեսագետի, ներքին ներդրողներին պետք չէ անտեսել. «Նրանք այն մարդիկ են, որոնք Հայաստանի անկախացումից հետո բիզնես են ձեւավորել: Հայաստանը, եթե ինչ-որ բան ունի բիզնեսի տեսանկյունից, ապա այդ մարդկանց շնորհիվ է: Ընկերությունների վարկանիշը տարիների ընթացքում տասնյակ հազարավոր դոլարներ ծախսելով է ձեւավորվել եւ մի հարվածով ոչնչացնել այդ տեսակետը, ճիշտ չէ: Հատկապես տարեվերջին 180 հազար դոլարի չափով տուգանել ընկերությանը, որը պետք է տարեկան պլաններն ավարտի, հաջող մատակարարի, Նոր տարվա շեմին նաեւ ներքին շուկայում մատակարարի, մենք միանգամից նրան թուլացնում ենք: Բոլոր տեղերում հայտնի բան է, որ, եթե ընկերությունները որակի կառավարման համակարգ են ներդնում, որը Կիլիկիան այս տարի ներդրեց եւ միջազգային սննդի անվտանգության հավաստագիր շահեց, կամ այլ ներդրումներ են կատարում, որոնց շնորհիվ նրա ապրանքը կարող է թանկանալ, որպեսզի իր ծախսերը վերադարձնի, դա չի նշանակում, որ դրա վրա պարզ թվաբանությունով հաշվարկ արվի, որ ինքը գերիշխող դիրքի հասավ, քանի որ մի քիչ իր ապրանքը թանկանալու պատճառով, նա գերիշխող դիրքում հայտնվեց: Բա ինչպե՞ս կարող է որակապես բարձր արտադրանքը չտարբերվել որակապես ցածր արտադրանքից, բա ինչպե՞ս կատարես ներդրումներ եւ ինչպես վերադարձնես, եթե գնային ոչինչ չես փոխել»:

Կարեւորելով արտաքին ներդրումները, պարոն Մակարյանն ասաց, իր աշխարհագրական ու Դուինգ բիզնեսում զբաղեցրած դիրքերով Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի ներդրողներին գրավելու եւ տարածաշրջանում մրցունակ երկիր լինելու համար, այլ հարց է, որ չենք կարողանում թիրախավորել եւ ճիշտ մատնացույց անել այն ոլորտները, որոնք կգրավեն ներդրողների ուշադրությունը:

Գագիկ Մակարյանի խոսքերով, գյուղատնտեսության ոլորտը մեծ պոտենցիալ ունի եւ մեր մրգերը, չրերը, բանջարեղենը եւ դրանցից պատրաստված պահածոներն էլ մեծ պահանջարկ ունեն արաբական, ռուսական ու Իրանական շուկաներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Tatev Mejlumyan says:

    Ծառերի տակ թաքնվողը հենց դուք եք այ Գագիկ Մակարյան, որ մինչև էսօր տենց էլ չհասկացանք, դուք տնտեսության հետ ինչ կապ ունեք ընդհանրապես: Գնացեք որևէ սրճարանում աշխատեք, ասենք մենեջեր կամ գուցե հյուրանոցի սուպերվայզեր, դե դուք տենց բառեր շատ եք սիրում չէ, մի երկու անգամ եվրոպայում եք եղել , ահագին անգլերեն տերմիններ եք սովորել: Ով նվագեց՝ դուդուկի տակ պարեցիք, բա հետո?

  2. Khachik Khachatryan says:

    Կառավարության փոփոխությունից հետո հանրապետությունում շատ բան է փոխվել: Բացի նրանից, որ ժողովրդի մոտ արթնացել է ռեալ փոփոխություններ տեսնելու ու զգալու հույսը, միաժամանակ ակտիվացել են այն մարդիք, որոնք ձեր իսկ բառերով «դարանակալած վատ ոստիկանի պես» սպասում էին իրենց անձնական ամբիցիաներին հագուրդ տալուն…Ու հանկարծ այդ նույն մարդիկ, ովքեր Ամանորի նախօրեին, 2014 թվականի տարեվերջի արտարժույթի վայրիվերումների ժամանակ միաբերան գոռում-գոչում էին, որ այդ նույն ՏՄՊՊՀ-ն իրականացնի իրեն օրենքով վերապահված գործառույթները (???)` զսպելու հայրենի տնտեսվարողների ախորժակը, այժմ բառերն ու տերմինները մեկ արած դարձել են «խեղճ» ու «տուժված» գործարարների պաշտպանը: Ինչ պատահեց պարոնայք??? Ոնց եղավ, որ դուք դարձաք «հայրենասեր ու տնտեսության մասին մտածող», իսկ իրենց աշխատանքը բարեխղճորեն իրականացնող ծառայողները՝ «ազգի դավաճաններ» և «պատվեր կատարողներ»????: Ուր մնացին Ձեր ստանդարտները???? Եվ վերջապես մի խաղացեք ժողովրդի զգացմունքների վրա, բարոյական չի!!! Կողքից ձեզ նայեք և կտեսնեք (ցանկության դեպքում իհարկե), թե որն է պատվեր կատարելը:

    • Garik says:

      Ես համամիտ եմ Խաչիկի հետ.
      Բոլորը բողոքում են օլիգարխներից ու մոնոպոլիաներից: Ում հարցնես կասեն ես երկրի միակ պրոբլեմ մոնոպոլիաներն են ու պետությունը չի պայքարում դրանց դեմ:
      Հիմա էլ էտ հանձնաժողովը տուգանել ա մեկին, սաղովի սկսել ենք բողոքել թե ինչի են տուգանում: Նույն Գագիկ Մակարյանն էր ասում, որ մոնոպոլիաների ախորժակը զսպող չկա, ոչ մեկ չի պայքարում: Հիմա մի բան արել են, էլ ինչ եք բողոքում: Տպավորությունս էնպիսին է, որ ում երբ հարմար ա, էն ել ասում ա ու չի մտածում, որ նոր ասածն կարող ա նախկին ասածի հակառակը լինի:
      Հասկանում եմ, որ 110 միլիոն դրամը մեր երկրի համար թիվ ա, բայց հիմա, եթե էտքանի եկամուտ են մեզնից ստացել, պիտի հետ վերադարձնեն: Կարծում եմ հանձնաժողովը վերջապես մի գործ արեց, որը իրենից բոլորս ենք պահանջում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930