Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ մենք պետք է տարեկան շուրջ 700 մլն դոլար վճարենք գազի գնի համար, ապա կարող ենք երկու տարի շարունակաբար հանգիստ մեր արտաքին պարտքը ավելացնել. Գագիկ Մակարյան. «Իրավունք»

Նոյեմբեր 24,2026 10:43 Share
Աջակցեք aravot.am-ին
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը վստահ է, որ եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա տնտեսությունում: Իր համոզմունքը նա բացատրում է այսպես.

-Առաջինը, ինչ-որ մաս պետությունը կփորձի բյուջեով սուբսիդավորել: Երկրորդ տարբերակը, որ եթե նույնիսկ մենք պետք է տարեկան շուրջ 700 մլն դոլար վճարենք գազի գնի համար, ապա մենք կարող ենք երկու տարի շարունակաբար հանգիստ մեր արտաքին պարտքը ավելացնել, այսինքն` այդ գումարը պարտք վերցնել միջազգային բանկերից:

Հիմա մեր ներքին ու արտաքին պարտքը 15 մլրդ–ի շուրջ է, որը ՀՆԱ-ի 50 կամ 53 տոկոսն է: Բայց, ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, սա մինչեւ 60 տոկոս հասցնելը՝ այսինքն` մոտ 18 մլրդ պարտք ունենալը, ընդհանրապես ռիսկային չէ:

Առնվազն 2-3 մլրդ դոլար այդ պարտքը ավելացնելու տեղ ունենք՝ մեր այսօրվա ՀՆԱ-ի ցուցանիշով ու այն հանգամանքով, որ 6 տոկոս տնտեսական աճ տարեվերջին, այնուամենայնիվ, կունենանք:

Մեր կառավարությունը կարող է 400-500 մլն այս տարի կամ մյուս տարի վարկ վերցնել, բայց զուգահեռ մենք պետք է քայլեր կատարենք, որ անընդհատ այս ձեւով չշարունակվի: Այսինքն, անցնենք ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառմանը, օրինակ՝ արեւային էլեկտրակայանների կուտակիչների ձեռքբերման ճանապարհով արեւային էներգիան օգտագործենք նաեւ գիշերները:

Ճիշտ է, մեր բյուջեն հիմա սուբսիդավորում է տարբեր նախագծեր, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների լուծման համար, սակայն, կարծում եմ, գազի համար էլ ինչ-որ գումար կգտնվի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30