Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Նախագիծը «հում» է, բայց հասկանում եմ իշխանությանը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2016 14:20 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի քանի տասնյակ առարկություններ եւ դիտողություններ ունի ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի վերաբերյալ: «Տպավորություն է, որ ԱԺ-ին Սահմանադրությամբ լուրջ դերակատարում ենք ապահովել, հիմա` կանոնակարգի այս տեսքով, փորձում ենք դա սահմանափակել»,- այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ նախագիծը «հում է» այս տեսքով առաջին ընթերցման մտցնելու համար, բայց հասկանում է, որ իշխանությունները ժամանակ չունեն եւ հաջորդ խորհրդարանի կազմավորումից առաջ նախագիծն արդեն ամբողջական տեսքով պետք է լինի: Միայն հորդորում է`սա էլ չարժանացնել այլ նախագծերի`«Հարկային օրենսգիրք» եւ այլն, ճակատագրին, որոնք առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած հատվածում էական շտկումների խոստումով ընդունվեցին ու «շփ-թփ» արեցին:

Մանրամասները`տեսանյութում

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քննարկման ավարտին մեկ անգամ եւս հստակեցրեց դիրքորոշումը`խորհրդարանական վերահսկողության մասով նոր բան չենք հորինել, կայացած երկրների փորձից ենք օգտվել: Մնացած առարկությունների մասով էլ հորդորեց`մնանք ԱԺ-ի լիազորությունների շրջանակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: