Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանը Գագիկ Ջհանգիրյանին չի հարցրել՝ ինչո՞ւ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված չէ

Հոկտեմբեր 27,2026 11:54 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գագիկ Ջհանգիրյանին հարցրե՞լ եք, ինչո՞ւ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտված չէ»,- խորհրդարանի բակում, «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշարձանի մոտ ճեպազրույցում լրագրողներից մեկը նման հարց տվեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ ծաղիկներ դրեց «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշարձանին։

«Չէ, չեմ հարցրել։ Դուք հարցրեք»,- եղավ Ռուբինյանի պատասխանը։

Հիշեցնենք, գործի քննության ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ զինվորական դատախազն էր։

Լրագրողների բոլոր հարցերն այն մասին էին, թե ինչո՞ւ ՔՊ-ի իշխանության գալուց եւ այս գործի վերաբացումից հետո մինչ օրս պատվիրատուները բացահայտված չեն։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ եւ հավելեց. «Մի քիչ տարօրինակ է, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցները եկել, ինձ, հարցնում են, թե ինչո՞ւ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ը։ Ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել։ Ասեմ ավելին՝ հնչում են կարծիքներ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 27-ին եղել է 9 տարեկան եւ չէր կարող որեւէ շահագրգռություն ունենալ։ Իսկ ոճրագործության բացահայտման ամենակարճ ճանապարհն, ըստ նրա, թարմ հետքերով բացահայտումն էր։

Նա պնդում է՝ չկա որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ, որքան՝ ՔՊ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031