«Ամերիա բանկի» գլխամասային գրասենյակի մոտ այսօր խունկ վառեցին. Բնապահպաններն ասում են՝ որպեսզի չարը խափանվի:

«Ամերիա բանկը» 24 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Այս որոշումը համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը համարում է ոչ խելամիտ.«Հաշվի առնելով, որ «Ամերիա բանկի» սեփականատերերը այլ տեսլական եւ էկոլոգիական մտածողություն ունեն, եւ ֆինանսավորել այս վտանգավոր ծրագիրը՝ զարմանալի է: Ենթադրում ենք, որ իրենք լավ տեղեկացված չեն խնդիրներին: Այդ միջազգային տերմինները, որոնցով «Լիդիանը» հիմնավորել է ծրագիրը, բանկի ղեկավարներին գցել է թյուրիմացության մեջ»:
Կարդացեք նաև
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից՝ Ապրես Զոհրաբյանի խոսքերով՝ «Հանքի շահագործումն այնպիսի աղետի կարող է հանգեցնել, որը նույնիսկ չեմ էլ ուզում նկարագրել, բայց պատկերացրեց՝ Արփա գետն իր ամբողջ կիրճով ոչնչանալու է. ինչ կա՝ շնչավոր էակ, այդ հատվածում ոչնչանալու է»:
Լեւոն Գալստյանն այսօր «Ամերիա բանկում» փակեց իր հաշվեհամարն ՝ ի նշան բողոքի.«Բազմաթիվ կրթական ծրագրեր իրականացնող անձինք հանկարծ որոշում են կայացնում նման ծրագիրը ֆինանսավորել: Հասկանալի է՝ սա բիզնես է, բայց բիզնեսը պետք է էթիկական նորմերին համապատասխանի: Խնդրում եւ կոչ ենք անում մտածել այդ ուղղությամբ, եզրակացություն անել, գուցեեւ հետ կանգնել որոշումից»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ «Ամերիա բանկի» տնօրենների խորհրդի անդամ է, գործարար Ռուբեն Վարդանյանը:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ





















































7 ցուցարար,
11 պատկերներ եւ վիդեոներ
հեղինակը որպէս լրագրո՞ղ է գործում այստեղ,
թէ որպէս «ցոյց»ին մասնակից, կողմ ու զօրակից
Հայաստանը տակաւին լայնօրէն խոպան երկիր մըն է, բնակչության թիւին համեմատ հսկայական տարածքներով, ուր բնությունը շատ հեռու է վտանգված ըլլալէ, մինչ տնտեսական զարգացումը՝ մէկ-երկու դար ետ է
այս գործիչները եթէ ուզում են օգտակար բան կատարել՝ բնության մէջ քաղաքացիների թափած աղբերը թող հաւաքեն, եւ այդ քանդիչ վերաբերմունքը սրբագրել փորձեն