Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ամերիա բանկի» մոտ խունկ վառեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 16:14

«Ամերիա բանկի» գլխամասային գրասենյակի մոտ այսօր խունկ վառեցին. Բնապահպաններն ասում են՝ որպեսզի չարը խափանվի:

amulsar_cuyc_4Այսօր բնապահպանները բողոքի ակցիա էին անում բանկի մոտ՝ «Գնացեք ցիանիդի ծոցը», «Ոչ Ամուլսարի հանքին», «Ջո՞ւր, թե՞ ցիանիդ» պաստառներով:

«Ամերիա բանկը» 24 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Այս որոշումը համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը համարում է ոչ խելամիտ.«Հաշվի առնելով, որ «Ամերիա բանկի» սեփականատերերը այլ տեսլական եւ էկոլոգիական մտածողություն ունեն, եւ ֆինանսավորել այս վտանգավոր ծրագիրը՝ զարմանալի է: Ենթադրում ենք, որ իրենք լավ տեղեկացված չեն խնդիրներին: Այդ միջազգային տերմինները, որոնցով «Լիդիանը» հիմնավորել է ծրագիրը, բանկի ղեկավարներին գցել է թյուրիմացության մեջ»:

amulsar_cuyc_3 amulsar_cuyc_2

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից՝ Ապրես Զոհրաբյանի խոսքերով՝ «Հանքի շահագործումն այնպիսի աղետի կարող է հանգեցնել, որը նույնիսկ չեմ էլ ուզում նկարագրել, բայց պատկերացրեց՝ Արփա գետն իր ամբողջ կիրճով ոչնչանալու է. ինչ կա՝ շնչավոր էակ, այդ հատվածում ոչնչանալու է»:

Լեւոն Գալստյանն այսօր «Ամերիա բանկում» փակեց իր հաշվեհամարն ՝ ի նշան բողոքի.«Բազմաթիվ կրթական ծրագրեր իրականացնող անձինք հանկարծ որոշում են կայացնում նման ծրագիրը ֆինանսավորել: Հասկանալի է՝ սա բիզնես է, բայց բիզնեսը պետք է էթիկական նորմերին համապատասխանի: Խնդրում եւ կոչ ենք անում մտածել այդ ուղղությամբ, եզրակացություն անել, գուցեեւ հետ կանգնել որոշումից»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ «Ամերիա բանկի» տնօրենների խորհրդի անդամ է, գործարար Ռուբեն Վարդանյանը:

amulsar_cuyc_6 amulsar_cuyc_5Aravot.am-ի այն դիտակմանը, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն Ամուլսարի հանքի շահագործման որոշումը չեղարկելու համար բնապահպաններից հիմքեր է պահանջել, եւ վստահեցրել է՝ հանքի շահագործման առնչությամբ ապահովագրություն է ներդրվելու, Լեւոն Բարսեղյանը նշեց՝ նման հայտարարություն անողը ոլորտից հեռու է. «Հիմքերը շատ պարզ են, եթե օրենքով են ուզում շարժվել՝ բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ մասնավորապես այդ հանքավայրի վտանգների իրական գնահատում չի իրականացվել: Եվ հիմա ժամանակ է անցել, իսկ օրենքում կետ կա գրված՝ եթե ի հայտ են գալիս այլ հանգամանքներ, ապա այդ դեպքում կարելի է վերանայել թույլտվությունը: Մենք նոր հանգամանք ենք հայտնաբերել՝ գնահատված չէ Որոտան-Սեւան թունելի վրա իրական ազդեցությունը՝ թթվային եւ հանքային ջրերի, Սեւանա լճի վրա իրական ազդեցությունը գնահատված չէ ոչ իրենց նախագծում, ոչ էլ պետության կողմից»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    7 ցուցարար,
    11 պատկերներ եւ վիդեոներ

    հեղինակը որպէս լրագրո՞ղ է գործում այստեղ,
    թէ որպէս «ցոյց»ին մասնակից, կողմ ու զօրակից

    Հայաստանը տակաւին լայնօրէն խոպան երկիր մըն է, բնակչության թիւին համեմատ հսկայական տարածքներով, ուր բնությունը շատ հեռու է վտանգված ըլլալէ, մինչ տնտեսական զարգացումը՝ մէկ-երկու դար ետ է

    այս գործիչները եթէ ուզում են օգտակար բան կատարել՝ բնության մէջ քաղաքացիների թափած աղբերը թող հաւաքեն, եւ այդ քանդիչ վերաբերմունքը սրբագրել փորձեն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031