Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանը խոսում էր ձմռան երեք ամսիների մասին եւ ինչո՞ւ բաց թողնվեց «1000 դրամների» թեման. «ՀԺ»

Դեկտեմբեր 17,2016 10:43

Սերժ Սարգսյանը նախկինում էլ է հանդիպել մտավորականների կամ մշակույթի գործիչների հետ: Այդ հանդիպումները տեղի են ունեցել նախագահական նստավայրում: Հնչել են Սարգսյանի ծավալուն ելույթը, հարցեր չեն եղել, կամ եթե եղել են`մեզ հայտնի չեն, որովհետեւ չեն հրապարակվում: Որքան լարեցինք մեր հիշողությունը Ստեփանակերտինի նման այլ հանդիպում չհիշեցինք: Այստեղ ոչ պաշտոնական մթնոլորտ էր, ճիշտ է մոտաժված, բայց բավական ծավալուն տեսանյութ հրապարակվեց: Հրավիրվածների շարքում էին վերջին տարիներին տարբեր առիթներով իշխանություններին քննադատած գործիչներ` Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Սերժ Սարգսյանի հետ այդպիսի հանդիպում կարող է տարին մեկ անգամ կազմակերպվել, կամ` չկազմակերպվել: Դրանց ժամանակ այս կամ այն չափով բարձրացվելու են միայն այն խնդիրները, որոնք նախորդած ժամանակահատվածում հանրային քննարկման հիմնական թեման են եղել: Եթե համատարած մտահոգության խնդիրներ են սերիալները, ռաբիս երաժշտությունը, եկեղեցիները, մականունավոր հանրապետականները, ՊՊԾ գնդի գրավումը, ապա դրանք էլ հնչելու են նման հանդիպման ժամանակ:

Թերեւս` դուրս մնացին միայն կոռուպցիան, բանանի նոր ներկրողը, 1000 դրամների նախագիծը, Ջունգլի կնոջ ծեծը եւ Սերգեյ Դանիելյանի կուսակցությունը:

Աննա Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031