Լրահոս
Օրվա լրահոսը

Միանվագ օգնություն կտան նաեւ այն զինծառայողների ծնողներին, որոնք զինծառայողից առանձին են ապրում

Փետրվար 06,2017 18:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը այսօր ԱԺ-ում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալականն հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարն ասաց, որ զինծառայողի մահվան դեպքում նախատեսվում էր միանվագ դրամական օգնություն նրա ընտանիքին: Ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ:

Սակայն իրենց մշտական բնակավայրերից հեռու տեղակայված զինծառայողները, որոնք բնակարան են վարձակալել, ասենք, զորամասի մոտ, կամ ծառայողական բնակավայրերում, նրանց ընտանիքներն այս իրավունքից չեն կարողանում օգտվել: Ուստի առաջարկվում է օրենքում փոփոխություն կատարել եւ միանվագ օգնություն տալ նաեւ այն զինծառայողների ծնողներին, որոնք զինծառայողից առանձին են ապրում:

Պատգամավորները ողջունեցին նախագիծը՝ ասելով, որ սա կարեւոր սոցիալական նշանակություն ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել