Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոյի նմանները տեղ չպետք է ունենան ՀԱՊԿ-ում». ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյան (Տեսանյութ)

Փետրվար 10,2017 14:46

«Ոչ թե պետք է մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, այլ պահանջենք՝ նա, ով իրեն թույլ է տվել մարդու իրավունքների հանդեպ ոտնձգություն, իսկ նա Լուկաշենկոն է, նրա ու նրա նմանները տեղ չպետք է ունենան այդ կառույցում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին  արտահանձնելուն, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Այս դեպքի առնչությամբ ԱԺ-ում գնահատականներ էին հնչել, թե պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալով ոչինչ չի շահելու, փոխարենը պետք է ահազանգ հնչեցնի միջազգային հանրությանը, որ կան 21-րդ դարին ոչ հարիր ղեկավարներ, ինչպիսին, Մինասյանի խոսքով, Բելառուսի նախագահն է. «Նա իր անչափահաս որդուն պատրաստվում է նախագահ դարձնել…այս ամենը հիվանդագին ամբիցիաներով մարդու գործողություններ են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728