Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի դեմ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել. Բելառուսը խոստովանում է

Փետրվար 10,2017 13:07 Share

Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հայտարարված է եղել ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

«Քաղաքացի Լապշինը գտվել է միջպետական հետախուզման տակ և ձերբակալվել է՝ համաձայն ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրի»,- հայտարարել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, Ադրբեջանի ներկայացուցիչները տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել են, որ Լապշինը հետախուզվում է Ինտերպոլով:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել