ՊՆ-ում այսօր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անդրանիկ նիստի ժամանակ զեկուցվեց՝ Կենտրոնական բանկն ընտրել է երեք բանկեր, որոնք շահառուներին կբաշխեն հատուցումը: «Եռօրյա ժամկետում կտեղեկացվի բանկին, որ շահառուների համար հատկացվեն հատուցումները եւ եռօրյա ժամկետում կփոխանցվի գումարը»,-տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն ընտրված՝ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:
Նա նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքների եւ հարազատների համար բացվելու է բանկային հաշիվ, տրվելու է քարտ. «Այդ հաշիվներն ամբողջությամբ անվճար են սպասարկվելու»:

Կայքում հնարավոր է տեսնել նաեւ մինչ այս պահը հավաքագրված գումարային միջոցները՝ ըստ արժույթների:
Կարդացեք նաև
Ի դեպ, հիմնադրամին արդեն փոխանցվել է 393 միլիոն 709 հազար դրամ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































