Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա 5 տարում կունենանք 5 եւ ավելի տոկոս տնտեսական աճ». Դավիթ Լոքյանը՝ ՀՅԴ ծրագրի տնտեսական բաղադրիչի մասին (Տեսանյութ)

Մարտ 05,2017 16:25

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն (ՀՅԴ) այսօր Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձավ վերջինիս տնտեսական բաղադրիչին: Ասաց, որ ՀՅԴ-ի պայքարն ուղղված է լինելու ՀՆԱ-ի աճին, քաղաքացիների եկամուտների ավելացմանը եւ ներքին համերաշխության ապահովմանը. «Ոչ մի երկրում չի լինում ներքին համերաշխություն, երբ կա եկամուտների լուրջ անհավասարություն»:

Լոքյանի բնորոշմամբ՝ ՀՅԴ-ի առաջիկա հինգ տարիների գերակա խնդիրը տնտեսությունը հզորացնելն է: «Վերջին ամիսներին քաղաքական ղեկավարությունը որդեգրել է մի ուղղություն, որը ՀՅԴ հիմնաքարերից է՝ ազատ շուկայական հարաբերություններ, պետության մասնակցություն մասնավոր տնտեսական հատվածում: Փուլային ճանապարհով պետք է լուծել տնտեսական խնդիրները: Դրամավարկային քաղաքականությունը խնդրահարույց է մնում: Չի կարելի արագ զարգանալ առանց բանկային համակարգի գործունեության կարգավորման: Դրամական միջոցների դեֆիցիտ կա, որի հետեւանքով էլ վարկային տոկոսները բարձր են: Այդպես հնարավոր չէ գործարարությամբ զբաղվել: Մեր ծրագրային առանցքն ՝ օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի մարդը կարողանա միջոցներ ունենալ տնտեսություն վարելու համար»,-վստահեցրեց Դավիթ Լոքյանը:

Նախարարը հավելեց. «Առաջիկա հինգ տարիներին հինգ եւ ավելի տոկոս տնտեսական աճ կունենանք»:  Բնապահպանության նախարար (ՀՅԴ) Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ՀՅԴ ծրագիրը նախատեսում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծում՝ բաղկացած հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներից:

«Հասնելու ենք նրան, որ բնական ռեսուրսները եւ ընդերքը որպես համաժողովրդական սեփականություն՝ ծառայեն մեր ժողովրդին»,-համոզմունք հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031