Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը համոզված լիներ, որ արտահերթ ընտրություններում կհավաքեր մեծ թվով ձայն, ոչ թե Քոչարյանին, Կարապետյանին ու Ծառուկյանին կկալանավորեր, այլ՝ հրաժարական կտար»

Նոյեմբեր 05,2026 16:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այն, ինչ մենք տեսնում ենք, դա ՀՀ-ում լարվածության և բռնությունների աճի մի նոր գալար է։ Երբ ընդդիմադիրները այստեղից խոսում են, ասում են՝ Հայաստանը չպետք է ունենա ալիևյան Սահմանադրություն, իշխանությունները հանկարծ սկսում են մարդկանց ձերբակալել, տարբեր մեղադրանքներ առաջադրել։ Եվ այստեղ գալիս է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ կզացնելու եմ։ Ընտրություններից հետո նախագահ Քոչարյանի կալանավորելուց հետո ասաց՝ ասել եմ՝ կզացնելու եմ, կկզացնեմ։ Բռնակալական երկրներում, ինչպիսին մենք ունենք, քաղաքական օպոնենտները դատվում են քրեական հանցագործություններով։ Սովետի ժամանակ էին ժողովրդի թշնամի համարում, մնացած պայմաններում վերցնում են քաղաքական օպոնենտներին, իրենց մեղսագրում են քրեական հանցագործություններ և ասում են՝ դե քրեական է ընդամենը։ Ի՞նչ է տեղի ունենում՝ ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմն են, իրենք բարի, պուպուշ, բյուրեղյա ազնվությամբ մարդիկ են։ Ովքեր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը դեմ են, դառնում են հանցագործնե՞ր»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով ընդդիմադիրների համախմբմանը՝ Խաչատրյանն ասաց՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբում է։ Հարցին, թե փողոց դուրս կգա՞ն, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը պետք է համադրենք»։

Անդրադառնալով հարցին, որ չնայած տարաձայնությանը, ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ նույն հարթակում է պայքարում, նա պատասխանեց․ «Պատկերացրեք ՀՀ համար սպառնալիքն այնքան մեծ է, որ մենք անգամ ՀԱԿ-ի հետ ենք պատրաստ համագործակցել ալիևյան Սահմանադրության ընդունումը կանխելու ուղղությամբ»։

Հարցին՝ ժողովրդական համախմբման հնարավորություն տեսնո՞ւմ են, պատասխանեց․ «Ես տեսնում եմ հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները տանում էր հանրաքվեի տրամաբանությամբ՝ քվարկեք ինձ, որ լինի խաղաղություն։ Տվեք ինձ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի ես փոխեմ Սահմանադրությունը, որպեսզի լինի խաղաղություն։ Այս սարսափելի ճնշումները, ձերբակալությունները, դատերը, կալանավորումները, բիրտ ուժի կիրառումը, բյուջետային միջոցների օգտագործումը մեկ քաղաքական ուժի քաղաքական նպատակների համար, վարչական ռեսուրսի չարաշահումը, այս ամենով հանդերձ՝ ընտրություններին մասնակցած մեր քաղաքացիների 50 տոկոսից քիչն է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հետևաբար, ինչքան մարդ Նիկոլ Փաշինյանին կողմ է քվարկել, այնքան շատ մարդ Նիկոլ Փաշինյանին կողմ չեն քվեարկել»։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե ընդդիմությունն «ընտրակաշառքով է ընտրվել» և արտահերթ ընտրությունների դեպքում չի կարող մեծ թվով ձայներ ստանալ, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Չեն կարողանա, թող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Եթե ինքն այդքան վստահ է, թող հրաժարական տա։ Ավելին, թող հրաժարական տա, ասի՝ թող լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, թող լինեն ընտրություններ, տեսնենք՝ կկարողանան, թե չեն կարողանան։ Ընտրությունների գնալու միակ տարբերակը Փաշինյանի հրաժարականն է։ Եթե ինքը համոզված լիներ, որ ընտրություններում կհավաքեր այդքան ձայն, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին կկալանավորեր, այլ հրաժարական կտար, և այս ամենը կփակվեր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30