Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆելիքս Ցոլակյանին կհաջողվի Շիրակի մարզը հեռու պահել նախընտրական բախումներից»․ Գագիկ Համբարյան

Մարտ 07,2017 21:50

Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, որը Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից մեկն է, իր քարոզարշավը սկսելուց առաջ հանդես եկավ համերաշխության կոչ պարունակող նախընտրական ուղերձով, որն ուղղված էր թե՛ ընտրողներին, և թե՛ իր քաղաքական մրցակիցներին։

Նա մասնավորապես ասաց.

«Սիրելի՛ շիրակցիներ, ես նորից եկել եմ Շիրակ, եկել եմ այլ նպատակով, ես առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու, ուզում եմ հորդորել բոլորիդ՝ և՛ թեկնածուներին, և՛ ընտրողներին, որպեսզի բոլորս լինենք ուշադիր և խուսափենք որևէ արտառոց, մեզ ոչ հարիր երևույթից։ Ես կուզենայի կոչ անել բոլորիս լինել հաշտ, գտնել համերաշխության և հաշտության եզրեր․ բոլոր հարցերը լուծելի են, բոլոր հարցերը կարելի է լուծել մարդկային խոսքով, մարդկային շփումներով։ Ես ակնկալում եմ բոլորիս կողմից ճիշտ վարքագիծ, որը կնպաստի, որպեսզի Շիրակի հեղինակությունը, մեր ժողովրդի հեղինակությունը լինի այն բարձրության վրա, որ միշտ եղել է»։

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որը Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում գրեթե բոլոր տեսակի ընտրությունները ուղեկցվել են աղմկոտ միջադեպերով, լարված, երբեմն շիկացած մթնոլորտով, մենք քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք, թե տվյալ դեպքում Ֆելիքս Ցոլակյանի ընտրություններին մասնակցելը կարո՞ղ է զգաստացնել միջադեպերի սիրահարներին ու դրական ազդեցություն ունենալ մարզում համերաշխ մթնոլորտի ստեղծմանն ու պահպանմանը։

«Նախ հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը, երբ որ ստանձնեց Շիրակի մարզպետի պաշտոնը, կոնկրետ Գյումրիում բավական շիկացած էր մթնոլորտը, և նա խաղաղարարի դեր ստանձնեց՝փորձելով քաղաքի հայտնի դեմքերի միջև գոյություն ունեցող խնդիրները կարգավորել բանակցությունների միջոցով։ Դա բոլորն են հիշում, բայց այդ, պետք է նշեմ, որ Ֆելիքս Ցոլակյանի նախընտրական ուղերձն իր մեջ իրոք տագնապի նշաններ են պարունակում, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Մասիսում, Երևանում, Արագածոտնի մարզում բավական մտահոգիչ է, և Ֆելիքս Ցոլակյանը, ներկայացված լինելով որպես ՀՀԿ վարկանիշային ցուցակի անդամ, իր առաջին կոչը, որը կարելի է անվանել խաղաղասիրական ու կարգապահական կոչ, ուղղեց իր բոլոր մրցակիցներին։

Ես նման ուղերձով հանդես գալը կարող եմ բացատրել մի քանի տեսանկյունից, նախ՝ Ֆելիքս Ցոլակյանը վարկանիշային թեկնածուներից տարիքով ամենամեծն է, նա մեծին տրվող մենաշնորհով հորդորեց չխախտել այն ստատուս քվոն, որը կա մարզում։ Երկրորդ՝ ի տարբերություն շատ շատերի, Ֆելիքս Ցոլակյանը հանրապետության նախագահի աշխատակազմում բավական բարձր պաշտոն է զբաղեցնում, նա նաև այս հանգամանքը հաշվի առնելով՝ նա փորձեց օգտագործել իր դիրքերը՝ սթափեցնող կոչով հանդես գալով, որպեսզի նրանք, ովքեր միշտ սովոր են եղել սկանդալների, բանսարկության իրավիճակը շիկացնելու միջոցով ինչ-որ դիվիդենտեր շահել, ավելի զուսպ քարոզարշավ վարեն, զուսպ գտնվեն։ Երրորդն այն է, որ Ֆելիքս Ցոլակյանը շատ լավ գիտի, որ ինքը ընդունված ու հարգված անձնավորություն է Շիրակի մարզում, երևի այն եզակի մարզպետներից է, որին հասարակությունը բավական լավ ընդունեց և շատ լավ ճանապարհեց։ Եվ այս երեք հանգամանքն էլ, իմ կարծիքով, իրենց դերակատարությունն, անպայման, ունեցան Ֆելիքս Ցոլակյանի այս նախընտրական քարոզարշավային առաջին ելույթի բովանդակության վրա, որովհետև ես չեմ կարող ասել, որ այն զուտ քարոզարշավ էր, այն ավելի շատ զսպող, սթափեցնող ելույթ էր, որով Ֆելիքս Ցոլակայնը կոչ արեց իր բոլոր մրցակիցներին ավելի զուսպ գտնվել, ավելի կոռեկտ գտնվել և չփորձել Շիրակի մարզի որևէ համայնքում անել այն, ինչ տեղի ունեցավ Մասիսում, Սայաթ-Նովա գյուղում, Փարպիում, Երևանում և այլն, և այլն»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Մեր ճշտող հարցին՝ ըստ ձեզ կհաջողվի՞ պարոն Ցոլակյանին զերծ պահել մարզը միջադեպերից, քաղաքագետն ասաց․«Իմ կարծիքով կհաջողվի, նրա ելույթը քարոզարշավի այս առաջին օրերին կլինի բոլորի ուշադրության կիզակետում, շատերը նաև առաջնորդվում են այս կոչով։ Երկրորդը՝ նորից եմ կրկնում Ֆելիքս Ցոլակյանը հասարակ մարդ չէ․ նա ԱԱԾ գեներալ է, նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետն է, և բոլորը շատ լավ հասկանում են, որ այդ տիպի անձնավորության հետ խաղ անելը բավական դժվար կլինի։ Բոլորը պետք է հիշեն, որ ապրիլի 2-ից հետո գալու է ապրիլի 3-ը, և նա, ով կփորձի շիկացնել Շիրակի մարզում մթնոլորտը, պատասխան է տալու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Ճաղերի հետևը այն թեկնածուներին, ովքեր ընորակաշառքի ճանապարհն են ընտրել: Այս հարցում ծայրահեղ խիստ վերաբերմունք օրենսդիրում աշխատածների համար, որոնք իրենց արարքով հողին են հավասարեցնում պետականութլունը: Ցոլակյանը մի վառ անհատականություն է և պահն է,որ ընտրողը իր քվեով, իր իսկ շահի համար տարբերակի սպիտակը սևից:

  2. Երվանդ says:

    Պատժել է պետք մարդկանց, որոնք իրենց սովորության համաձայն նորից բռնել են ընտրակաշառքներով ԱԺ սողոսկելու ճանապարհը: Ցոլակյանը մի վառ անհատականություն է, մի լապտեր մթության պարագայում ու հասել է պահը, երբ ընտրողներս մեր խոսքը պետք է վերածենք գործի:

Պատասխանել Օնիկ

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031