Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հեռացավ հետնամուտքով (Տեսանյութ)

Մարտ 16,2017 18:15

«Զեյթունի մշակութային կենտրոնում» այսօր կայացավ «Հայկական վերածնունդ» կուսակցության հերթական ընտրարշավը, որի շրջանակում ՀՎԿ ծրագիրն ընտրողներին ներկայացրեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա կրկին մատնանշեց, թե արագաչափերի  տուգանքների հետեւանքով քաղաքացիներից, որքան միլիոններ են գանձում, թե ինչ սոցիալական խնդիրներ կան: Նա վստահեցրեց, որ ՀՎԿ-ն հետամուտ է լինելու այդ խնդիրների լուծմանը:

Ելույթի ավարտին Արթուր Բաղդասարյանը հավաքված քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց, ապա հեռացավ  հետնաբեմ: Արդեն միջանցքում որոշ ընտրողներ էին հավաքվել՝ փորձելով մոտենալ Արթուր Բաղդասարյանին: Լրագրողներն էլ նրան հարցեր ուղղել չկարողացան, քանի որ պարզվեց՝ Բաղդասարյանը հեռացել է հետնամուտքով:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է ՀՎԿ նախագահը խուսափում հարցուպատասխանից, ՀՎԿ պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանը բացատրեց, թե նա չի խուսափում լրագրողների հարցերից, պարզապես շտապում էր, քանի որ քարոզարշավի խիտ գրաֆիկ ունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031