Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ և 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի վրա

Հոկտեմբեր 28,2026 15:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Ա1+. ՀԿԱԾ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։

Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։

Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության

Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։

Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031