Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությանը հատկացված 207,070,258 դրամը ընտրողներին ծանուցագրեր ուղարկելու համար էր

Ապրիլ 19,2017 15:45

Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե ՀՀ ոստիկանությունը 207,070,258 դրամ է ծախսելու փոստային ծառայությունների համար, և «Հայփոստի» հետ մարտի 21-ին կնքված պայմանագրի վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Իրականում խոսքը ոչ տարեկան փոստային ծառայությունների մասին է, ոչ էլ ոստիկանության կատարելիք ծախսերի:

ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրը վարող՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը` ՀՀ ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:

Նշված ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2017 թ. պետական բյուջեով՝ «02. ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ» ծրագրով ՀՀ ոստիկանությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածով հատկացվել է 250.2 մլն. դրամ:
Ընտրողների ճշտված թվին համապատասխան ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2017 թ. մարտի 21-ին կնքվել է պայմանագիր, միավորը` 98.75 դրամ/ծանուցագիր գնով, 207.070.257,5 դրամ գումարով:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի և ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման 25-րդ կետի 5) ենթակետով հաստատված աղյուսակի 26-րդ տողի համաձայն՝ փոստային կապի ծառայությունների գնման գործընթացն իրականացվում է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով (մեկ անձից կատարվող գնումներ):

Հավելենք, որ նույն կարգով ՀՀ 2017թ. պետական բյուջեով «13. Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրություններ» ծրագրով ՀՀ ոստիկանությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածով հատկացվել է 81.3 մլն. դրամ:

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում՝ ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին՝ ճշգրիտ ու պրոֆեսիոնալ տեղեկատվություն ստանալու և ընթերցողին թյուրիմացություններից զերծ պահելու համար:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930