Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաառանցքայինն այն է, թե Հայաստանն ինչքանով է պատրաստ պատերազմի. «Ժամանակ»

Հունիս 06,2017 11:00

Միջազգային ճգնաժամային խմբի վերջերս հրապարակած զեկույցը աշխուժացրել է քննարկումները հայ-ադրբեջանական նոր պատերազմի շուրջ:

Մեծ հաշվով՝ անցնող իրադարձությունների, երկու կողմերի, նաև տարբեր այլ աղբյուրների հայտարարությունների համադրումից «պատերազմական եզրակացություն» ստանալն այնքան էլ բարդ բան չէ և, ըստ էության, չի պահանջում Արցախյան խնդրում հատուկ մասնագիտացում: Հետևաբար, եթե խոսքն այսպես ասած՝ հատուկ մասնագիտացվածության հավակնությամբ ներկայացող կառույցի մասին է, ապա այդ կարգավիճակը պահանջում է այդօրինակ եզրակացությունների համար շատ ավելի համոզիչ փաստական հիմքեր և փաստարկներ, քան ընդամենը քրոնիկոնի վրա արվող եզրակացությունը: Այլ կերպ ասած՝ խոսքը դե ֆակտո ոչ թե զեկույցի, այլ քրոնիկոնի մասին է: Այսինքն՝ գործ ունենք կամ «մի բաժակ ջրում փոթորկի», կամ «սուրճի բաժակի գուշակության» հետ, երբ, ասենք, նայվում է բաժակն ու ասվում, որ մեջը Պ տառ կա՝ պատերազմ կլինի: Դա չի նշանակում, որ պատերազմ չի լինի, բայց եթե խոսքը հավանականության մասին է, ապա այն դույզն իսկ փոքր չէր, քան մինչև Միջազգային ճգնաժամային խմբի քրոնիկոնը, որը, չգիտես ինչու, ներկայացվում է իբրև զեկույց: Ավելին, երբ խոսում ենք պատերազմի մասին, այստեղ թերևս անհրաժեշտ է կատարել մի շտկում՝ պատերազմ արդեն կա, ընդ որում՝ երկու տասնամյակ: Խոսքն այն մասին է, թե արդյոք այն խրամատային վիճակից կանցնի՞ լայնածավալ ռազմական գործողությունների, գրոհների, հրիթռակոծումների մասշտաբի:

Ամենաառանցքայինն իհարկե այն է, թե Հայաստանն ինչքանով է պատրաստ պատերազմի: Որքան Հայաստանը պատրաստ է, այդքան Ադրբեջանը մնալու է զսպված: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Որքան Հայաստանը պատրաստ է, այդքան աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն են զսպելու Ադրբեջանին: Սա էլ այդ ճշմարտության մյուս մասն է: Անկասկած է, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն անհամեմատ ավելի պատրաստ է Ադրբեջանի որևէ սադրանք դիմագրավելուն և հետ մղելուն, քան ապրիլից առաջ: Հայաստանը անհամեմատ ավելի պատրաստ է, չնայած ապրիլից հետո կարելի էր, հնարավոր էր և պետք էր անել անհամեմատ ավելի շատ և խորքային քայլեր Հայաստանը որակապես փոխելու համար: Իշխանությունը չարեց այդ քայլերը և ավելի շատ իրավիճակն օգտագործեց 2017-18-ի վերարտադրության ցիկլը առավել սահուն անցնելու համար:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930