Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել եք բանդեր-լոգները, որ հարձակվում են Բալուի վրա, այ էդ ձեւի ինձ նստացրել են ոստիկանի մեքենա, հետո ասում են՝ քեզ բերման չենք ենթարկել». Արթուր Խաչատրյան

Մայիս 03,2024 20:15

Այսօր ԱԺ-ում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ՀՀ-ում Ազգային ժողովն է: Եվ դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում: Երբ ԱԺ նախագահողները սանկցիաներ են կիրառում, իրենք վարկաբեկում են այս ինստիտուտը: Եթե նախարարությունում ինչ-որ մի բան էն չի գնում, օրինակ, ռազմական ցուցահանդեսին զենքի փոխարեն բրոշյուրներ են ուղարկում, ում էլ ուզում եք մեղադրեք, բայց դա գերատեսչության ղեկավարի բացթողումն է:

Ի դեպ, ի տարբերություն Աժ-ի, ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է: Արուսյակ Ջուլհակյանն ասում է՝ բա եթե ՀՀ-ում դիկտատուրա է, ինչու դուք քաղբանտարկյալ չեք: Քիչ մնաց: Դրան էլ ենք հասնելու, երբ ոստիկանը, իմանալով հանդերձ ում է ձերբակալում, ինքը դա անում է գիտակցաբար: Երեւի տեսել եք բանդեր-լոգները որ հարձակվում են Բալուի վրա, այ էդ ձեւի ինձ նստացրել են մեքենա, գնում հասնում ենք ոստիկանություն, մարդը բարի աչքերով ասում է՝ մենք քեզ բերման չենք ենթարկել:

Ասում եմ՝ իյա, բարեւ, բա էստեղ ի՞նչ եմ անում: Ասում է՝ եսի՞մ: Լավ, ես ի՞նչ եմ արել: Մեքենան կայանելուց դեպի Երեւան եկող է եղել, Երեւանից գնացող չի, որ ասեն՝ գնացել եմ, կազմակերպել եմ, մի հատ կարո՞ղ եք բացատրել: Բա ես կամավոր ո՞նց հայտնվեցի Հրազդանի քաղաքային բաժնում, ո՞նց եղավ դա, շատ հետաքրքիր է: Ես հույս ունեմ, որ դատախազությունը դրան կարձագանքի, նաեւ այդ հրաշափառ տելեպորտացիայի մասին կխոսա»:

Արթուր Խաչատրյանն ասաց. «Վաղը ինձ կարող է մեղադրեք Քենեդուն սպանելու մեջ, ջհանդամ, թե ես էդ ժամանակ ծնված չեմ եղել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031