Լրահոս
Օրվա լրահոսը

Если кто-то кое-где…

Օգոստոս 22,2017 10:06

70-80-ական թվականներին խորհրդային կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր դետեկտիվ սերիալ, որը կոչվում էր «Քննությունը վարում են գիտակները»: Սերիալի համար կոմպոզիտոր Մարկ Մինկովը (որն, ի դեպ, Արամ Խաչատրյանի աշակերտն էր) եւ բանաստեղծ Անատոլի Գորոխովը երգ էին գրել, որը հայտնի է առ այսօր: Սերիալի մտահղացումը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչոլոկովինն էր, որը 70-ականների սկզբին նպատակ ուներ հասարակությանը մատուցել պարկեշտ եւ խելացի ոստիկանի կերպար: Տաղանդավոր ստեղծագործական խումբն ամեն ինչ արեց, որպեսզի այդ մտահղացումն իրականացվեր: Սակայն Անդրոպովի ժամանակ պարզվեց, որ ինքը` Շչոլոկովը եւ իր գերատեսչությունը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ, նրան ազատեցին աշխատանքից, իսկ որոշ ժամանակ անց նախկին նախարարն ինքնասպանություն գործեց (ինչն, այնուամենայնիվ, խոսում է այդ մարդու որոշակի բարոյական սկզբունքների մասին): Մինկովի եւ Գորոխովի երգից այժմ ամենահիշվող բառերն են՝ «если кто-то кое-где у нас порой честно жить не хочет»: Այս տողն այն տարիներին քմծիծաղով էր ընդունվում, որովհետեւ պետական ապարատի համատարած բարոյազրկությունը եւ ցինիզմը ոչ մի բանով չէր զիջում այսօրվա վիճակին: Ուրիշ հարց, որ իմ հասակակիցների մի մասը ինչ-որ «վարդագույն» հիշողություններ ունի:

Բայց այս արտահայտությունը հետաքրքիր է նաեւ այլ առումով: Խնդիրն, այսպես ասած, հասցեականության բացակայությունն է` անձը, վայրը եւ ժամանակը նշվում են անորոշ պարագաներով, որով կարծես թե մեղմացվում է ասելիքը: Դա մի քիչ նման է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին` «կոչ ենք անում կողմերին զերծ մնալ…» եւ այլն: Նույն ոճով հաճախ ելույթ են ունենում մեր ընդդիմադիրները: «Դուք բոլորդ գող-ավազակ եք»` 25 տարի բացականչում են նրանք: Ենթադրենք, ես այդ անհասցե հայտարարություններին հավատում եմ: Բայց քանի որ անուններ չեն ասվում, բացի առաջին դեմքի անունից, որին ամեն ինչի համար պատասխանատու են նկատում, իմ մեջ, ճիշտն ասած, կասկածներ են առաջանում` իսկ գուցե նրանք ձեւ են անում, որ այդքան խիզախ են եւ «ժողովրդասեր» եւ իրականում սնվում են այդ «գող- ավազակների» խմբերից մեկի կողմից, ու նրանց առաքելությունն է մյուս խմբերին ինչ-որ ուղերձներ հասցնել:
Գուցեեւ սխալվում եմ, բայց այն անհասցե արտահայտություններն ինձ հիշեցնում են 70-ականների «ոստիկանական երգը»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    1982 թ. դեկտեմբերի 17-ին, Բրեժնեւի մահից մեկ ամիս անց, Անդրոբովի նախաձեռնած կոռուպցիոն հետաքննության կապակցությամբ, միլիցիոներների ձեռքով ՊԱԿ-ի (КГБ) մայոր Վ. Վ. Աֆանասեւի սպանության գործով, Անդրոպովի մրցակից Շչոլոկովը ազատվեց նախարարի պաշտոնից: Կուսակցության կենտրոնական կոմիտեյում խմբերի գաղտնի պատերազմի հետեւանք, որը կար ՀՀՇկ-ի ներսում եւ այսօր բացակայում է Հանրապետական կուսակցությունում (партия Сержа Саркисяна-«ум» «честь» и «совесть» нашей эпохи):
    Վլադիմիր Դարբինյանի ժամանակ, ՊԱԿ-ի (КГБ) ակումբի մոտից մինչեւ հացի խանութ ու «Зонтк кафе», Սայաթ-Նովայի փողոց, թե Խանջյանով, թե Նալբանդյանով, շարված էին «աշխատավարձով ապրող» մենթերի ու չեկիստների սեփական մեքենաները:
    Եվգենի Գուրգենի Պատալովը եկավ եւ մեքենաները անհետացան:
    Հայաստանում ոչինչ չի փոխվել՝ նույն կուսակցական համակարգը, նույն կոմսոմոլները, նույն կոմունիստները, նույն կուսակցական դպրոցները, նույն գեղցիական կլանները, նույն մենթերն ու չեկիստները…

  2. Կարո Մելիքյան says:

    «խոցում» եք նրանց,որոնցից վտանգ չկա, իսկ հհկ-ում ոտքերը ամպոտ սրբեր են նստած եւ «կրակել» նրանց ուղղությամբ՝այնքան էլ անվտանգ չէ,դե գրեթե նույնանման՝ինչպես սովետների օրոք՝ հկկ-ի հասցեին։ Ձեր դիտարկումից տպավորություն է ստացբում,որ մեզ մոտ, ընդհանրապես՝ հսկայական իրավապահ համակարգ գոյություն չունի…այստեղ էն ասել՝ ես ճառ ասեմ,թե՞ զանգ կախեմ։

  3. Լավատես says:

    Մեր հանճարների գերակշիռ մասը միգուցե բոլոր բնագավառներում գյուղերից են՝ ասենք Թումանյաններն ու Կոմիտասները, ես քաղաքի տղա լինելով հեչ դարդ չեի անի, նույնիսկ հպարտ կլինեի, որ Թումանյաններն ու Կոմիտասները ինձ ղեկավարեին՝ ճիշտ թե սխալ դա էլ կարեւոր չէ, երբ իշխանավորը մինչեւ իր ուղն ու ծուծը իր ազգով է ապրում, դա կոչվում է մակարդակ կամ ազնվական, իսկ այլ տեսակի իշխանավորները լրացնում են գեղցիների կամ քաղքենիների գորշ թե գարշ(ելի☺) անմակարդակների ու լպստվողների շարքերը, չնայած էլի հայ ենք՝ հույս կա, որ մի օր դրանք խելքի կգան ու խելառություն կանեն ու իրանց հայությունը իրենց մեջ կխոսա
    :

  4. Այսօր էլ դեռևս ուշ չէ says:

    Այստեղ են ասել. իրենք գող, սրտները դող: Ամենամեծ չարիքներից մեկն այն էր, որ նոր Հայաստանում հիմնովին ու ամբողջական լուստրացիա տեղի չունեցավ: Դրա համար թաքնված գողերն ու դավաճաններն ամենաբարձրն են բղավում. գողացա՜ն, թալանեցի՜ն: Հայաստանում պարտադիր պետք է հիմնովին ու ամբողջական լուստրացիա կատարվի, և նախկինում ու այսօր վնասատու անձիք պետք է նվազագույնը ներկայիս Հայաստանի պատասխանատու աթոռներին մոտ չգան: Այսօր էլ դեռևս ուշ չէ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031