Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ու ԵԽ-ն ՀՀ դատարաններն ուզում են դարձնել անկախ ու թափանցիկ, դատական գործերի նույնականացումը՝ էլեկտրոնային

Հոկտեմբեր 10,2017 18:34

Այսօր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը ծրագրի» մեկնարկն էր: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԵԽ-ի կողմից: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության իրավական համագործակցության վարչության պետ Սիմոն Տոնելին ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա կանգնել անկախ դատարանի առջեւ, դա փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ Հայաստանում ունենալ անկախ դատարան:

Ներկայացնելով ծրագիրը՝ պարոն Տոնելին ասաց, որ այն ունի 4 տարրեր: Առաջինը Դատական օրենսգիրք է կամ դատարանների քարտեզը, պետք է լինի դատական իշխանության մարմինների կարողությունների զարգացում, փաստաբանների պալատին ուշադրություն դարձվի եւ արբիտրաժային ինստիտուտը զարգանա, մեդիացիան: Այն վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ է. «Ես ինքս փաստաբան եմ, պետք է հնարավորություն տանք փաստաբաններին պաշտպանել թույլերի, փոքրերի իրավունքները պետության առջեւ: Նրանք միջնորդներ են վստահորդի եւ դատավորի միջեւ, վստահորդի կամ խոշոր բիզնեսի, պետության միջեւ եւ լուրջ պատասխանատվություն է ենթադրում, մասնագիտական էթիկայի որոշակի մակարդակ: Արբիտրաժն ավելի էժան է, քան դատավարությունը: Հուսով ենք սա կօգնի ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանել՝ ավելի արագ եւ էժան տարբերակներով: Ես եմ պատասխանատու լինելու ծրագրի արդյունքների համար:

Իսկ ԵԽ Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը նշեց. «Մենք հիմա մեկնարկային կետում ենք, Հայաստանը ունի հանձնառություններ: Ծրագրի հիմնական նպատակն է մեր գիտելիքները, հմտությունները, փորձը օգտագործելով՝ բարեփոխել համակարգը: Տեսնել, թե ինչպես է հնարավոր արդյունավետ կիրառել միջազգային փորձը»:

Նա ասաց, որ շարունակելու են աջակցել Հայաստանին. «Աշխատելու ենք արդարադատության համակարգի, դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրների շուրջ»:

Լիլիթ Դանեղյանի խոսքով՝ դատարաններում էլեկտրոնային միջոցներ են օգտագործվելու, 2008-ից սկսած՝ այս առումով լուրջ առաջընթաց կա, փաստաթղթերի, արխիվների էլեկտրոնային կառավարման համար լուրջ հիմք կա արդեն: Բայց պահանջվում են բավականին լուրջ ներդրումներ. «Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ ձեզ հետ, առաջին քայլերը լինելու է էլեկտրոնային համակարգի ներդրումը՝ գործերի նույնականացման համար, դա կապահովի ՀՀ դատական համակարգի ավելի թափանցիկությունը»:

 

Ինչ վերաբերում է արբիտրաժին եւ մեդիացիային, նա նշեց, որ դա բավականին ակտիվորեն կիրառվում է Եվրոպայի շատ պետություններում վեճերի ավելի արագ լուծման համար: ՀՀ-ում արդեն կա իրավական դաշտ, որը խրախուսում է արբիտրաժի եւ մեդիացիայի կիրառումը. «Խնդիրն այն չէ, որ վանդակում նշան դնենք, որ արել ենք սա, մեր նպատակն է բարեփոխել ՀՀ-ում դատական համակարգը, մարդիկ պետք վստահեն դատական համակարգին, ուզենան իրենց վեճերը լուծել այս համակարգում՝ իմանալով, որ անկախ վճիռ կկայացվի դատարանում եւ այն կլինի իրավակիրառելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031