Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրող. «Էրդողանի փեսան և ընկերները նախարար ու չինովնիկ են»

Մայիս 16,2024 15:52

Ermenihaber. Թուրքիայում մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո իշխանականները գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամներին, որոնք տարբեր նահանգներում ղեկավար են դարձել, մեղադրում են բարեկամներին պաշտոններ շնորհելու մեջ:

Ըստ իշխանական թևի՝ նման կողմնակալ նշանակում տեղի է ունեցել Բուրսայի ԺՀԿ-ական քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյի կողմից:

Նա մասնավորապես Բուրսայի քաղաքապետարանին կից գործող «BURKENT» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Է նշանակել իր եղբորորդի Ֆուրքան Բոզբեյին:

Սակայն հետագայում դրան հաջորդած խիստ քննադատությունները ստիպել էին Մուստաֆային հրաժարվել իր կայացրած որոշումից:

Թեմային անդրադարձել էր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք հետևում ենք ընդդիմադիր ՏԻՄ-երում ընթացող ամուսնու, ընկերոջ և բարեկամի նշանակումներին»:

Թուրքիայի նախագահի նման հայտարարությանն էլ ի պատասխան սոցցացնում գրառում է արել թուրք լրագրող Մուրադ Աղըրելը:

«Պարոն նախագահն ասել է՝ հետևում ենք ամուսնու, ընկերոջ և բարեկամների նշանակումներին: Բացի այն բանից, որ իր փեսան և ընկերները նախարար ու բյուրոկրատ են, այլ խնդիր չկա:

Այստեսակ անարդար նշանակումներն անկախ կուսակցությունից պետք է անհապաղ չեղարկվեն:

Ինձ հետաքրքրում է, թե ինչպես օրինակ պարոն Թուրգութ Ալընթոքը (Անկարայի Քաչիօրեն շրջանի ԱԶԿ-ական ղեկավար) մեկ ամիս առաջ իր աղջկան նշանակեց արտգործնախարարությունում՝ որպես նախարարի 1-ին աստիճանի կադրային խորհրդական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031