Այսօր վաղ առավոտից «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների առեւտրականները ԱԺ-ի մոտ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ հարկային քաղաքականության:
Նրանք պահանջում են, որ Հարկային օրենսգիրքը, որը հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի, հետ բերեն ԱԺ եւ կատարեն իրենց ասած փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաթղթաշրջանառությունը կկրճատվի:

Երբ լրագրողները փոխանցեցին ՊԵԿ նախագահի պատասխանը, որ անվճար հաշվապահ կտան, նրանք սկսեցին պահանջել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականը: Առեւտրականները սպառնում են փողոց փակել:

Զոհրաբյանն ասաց, որ ՓՄՁ-ներին ակնհայտորեն ուզում են քերթել:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































