Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համոզված է, որ Բաղրամյան պողոտայում այսօր ոստիկանների կողմից դասադուլավորների հանդեպ կիրառված ուժը համաչափ էր: «Իրենք փորձել են նստել, ոստիկաններն էլ փորձել են բարձրացնել եւ դեպի մայթ ուղղորդել: Ուսանողների ակցիան խաղաղ բնույթ է կրել, բայց նրանք սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժը: Յոթ օր շարունակ այդ խախտումները չեն ունեցել հետեւանքներ, այդ պատճառով ոստիկանությունը հանդուրժող է եղել: Իսկ այսօր ավելի անհամաչափ են եղել նրանց գործողությունները՝ փողոց փակեցին, խոչընդոտեցին քաղաքացիների տեղաշարժին: Մենք քաղաքացիներից շատ զանգեր էինք ստացել, որոնք բողոքում էին իրենց ազատ տեղաշարժը խոչընդոտելուց»,-ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը:

This is the seventh day since the students of the institutions of higher education hold a protest action against the law on conscription in front of the RA National Assembly
Հացադուլ հայտարարած ուսանողներից Դավիթ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ուսանողների բողոքի ակցիան շարունակվելու է, չնայած այն փաստին, որ ԱԺ-ն ընդունեց աղմկոտ օրինագիծը:
Դավիթը նաեւ հայտնեց, որ երեկվա ընթացքում, երբ իրենք չորսով ԵՊՀ լսարանում շարունակում էին հացադուլը, իշխանության ներկայացուցիչներից իրենց հետ կապ չեն հաստատել:
Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ, որն այսօր ԱԺ-ն ընդունեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ