Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավորները միացան ԱԺ դիմաց հավաքված ուսանողներին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2017 12:55

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց ցույց անող դասադուլավորներին միացան ԵՊՀ-ում երեկվանից հացադուլ անող նրանց ընկերները: Չորսն էլ հայտարարեցին, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, հացադուլն առայժմ չեն դադարեցնում, պարզապես լսելով ուսանողների կոչը՝ միացել են իրենց:

Տղաները հայտնեցին, որ ԵՊՀ ղեկավարությունն իրեն հանդուրժող է դրսեւորել, անհրաժեշտ իրեր եւ բուժօգնություն առաջարկել. «Մեր պայքարը ԵՊՀ-ի դեմ չէր»:

Ուսանողները շարունակում են հավաքված մնալ ԱԺ դիմաց եւ որոշել հետագա անելիքները:

Ի դեպ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Վահան Կոստանյանը հայտարարեց, որ ոստիկանների հետ հրմշտոցից մի քանի ուսանողներ մարմնական վնասվածքներ են ստացել:

Տղաներից մեկը ցույց տվեց վնասված այտը՝ ասելով. «Ես գետնին ընկած էի, ինչ-որ մեկն ինձ քացով խփեց, ուսանողներից մեկն էլ բարձրացրեց»:

Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ, որն այսօր ԱԺ-ն ընդունեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930