Լրահոս
Օրվա լրահոսը

Հրմշտոց՝ ոստիկանների եւ ուսանողների միջեւ (ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2017 12:20 Share

Բաղրամյան պողոտայում, որի մի երթեւեկելի հատվածն այսօր փակել են դասադուլավորները, հրմշտող տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ:

Վալերի Օսիպյանը նրանց ժամանակ էր տվել՝ պողոտան ազատելու համար, սակայն իրավիճակը շարունակվեց  լարված մնալ. ուսանողները հրաժարվեցին հեռանալ:

Ոստիկաններն ուժով ուսանողներին դեպի մայթ հրեցին, տեւական ժամանակ՝ հրմշտոցը շարունակվում էր: Ժամանել են նաեւ «կարմիր բերետավորները»:

Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ, որն այսօր ԱԺ-ն ընդունեց:

Ուսանողները քիչ առաջ հայտարարեցին, որ իրենց նպատակը բռնությունը չէ, եւ սկսեցին տեղաշարժվել դեպի մայթեզր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել