Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից

Հունվար 09,2018 12:08 Share

Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից:

Ասել է թե՝ երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսևորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն և գործենք Երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ:

Սա վերաբերում է անխտիր մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու ու, առավել ևս նրանց, ովքեր կոչումով և գործունեության բնույթով ունեն հասարակության վրա ազդելու և վերջինիս ուղղորդելու համապատասխան լծակներ:

Հիշենք, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն և բացառված չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ պայմաններում մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում:

Եվ վերջում հետևություն՝ խորհրդի կարգով.-տիրապետել խոսքի արվեստին,դեռևս չի նշանակում ասել այն, ինչին օբյեկտիվորեն չես տիրապետում:

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031