Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի վրա թքած կնոջ դատավճիռը մնաց անփոփոխ

Հուլիս 26,2018 17:58 Share

ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի խոսնակ, «Հայ կանանց ճակատ» շարժման համակարգող Սյուզան Սիմոնյանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017թ.-ին, այդ որոշմամբ նա դատապարտվել էր 30 000 դրամ տուգանքի վճարման՝ ոստիկանի վրա թքելու համար: Բացի այդ, դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նրա հանդեպ ՀՀ ոստիկանության՝ ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Սյուզան Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տաթեւիկ Սիրադեղյանը բողոքարկելու է Վարչական վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը:

Հիշեցնենք՝ Սուսաննա Սիմոնյանը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Միջադեպի մանրամասները՝ այստեղ:

Հավելենք նաեւ, որ  ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը դատարանում կարծիք էր հայտնել, որ թքելը վիրավորանք է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Թքելը ավելի վատ է, քան հայհոյելը, խփելը: Շատ ամոթալի արարք է: Չէի սպասում, ինչ ուզում է լինի, բայց թքե՞լ:

  2. Հ.Շ. says:

    Նորմալ երկիրներում, մէկուն վրայ թքելը ոչ միայն վիրաւորանք է, այլ քրէական լուրջ յանցագործութիւն, որպէս մարմնային բրտութիւն, յարձակում, assault: Արարքի հեղինակը կարող է բանտ նստիլ, այդ արարքին համար:

    https://ici.radio-canada.ca/nouvelle/1066435/agression-autobus-chauffeur-vancouver-crachat-prison

    https://www.torontodefencelawyers.com/blog/general-category/crime-spit-someone-canada/

    https://www.reuters.com/article/us-crime-spitting/yes-spitting-in-the-face-is-crime-court-rules-idUSN0727718920070309

    https://metro.co.uk/2018/03/12/spitting-someone-assault-battery-7381398/

    etc. etc.

    Տիկինը բաղդաւոր է որ միայն տուգանք ստացաւ: Քանզի Հայաստանում, ոստիկանը մարդկային էակ չի նկատուիր անշուշտ, պարզ է:

Պատասխանել Մ.Գրիգորյան

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031