Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները տոնեցին Վարդավառը: Ոսկեպարցիները ավանդաբար Վարդավառը նշում են օգոստոս ամսվա առաջին կիրակի: Վարդավառը տոնելու համար, ամեն տարվա պես, Ռուսաստանից հայրենի գյուղ էին եկել այնտեղ բնակվող բազում ոսկեպարցիներ: Նրանց մի մասը Ռուսաստանից ժամանել էր սեփական ավտոմեքենաներով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: