Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ դպրոցում. «Այս երեխային ինչո՞ւ եք տանջում, մամային ասեք՝ գա»

Սեպտեմբեր 01,2018 11:03

Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Սեւանի N 3 դպրոց ու շփվեց առաջին դասարանցիների հետ: Հայկ անունով տղան դպրոց մուտք գործելուց հետո լաց էր լինում: «Արի տեսնեմ՝ ինչո՞ւ ես լացում: Հեսա կգա մաման: Այստե՞ղ է մաման»,-ասաց նա տղային՝ խնդրելով լաց չլինել: «Արի իրար հետ գնանք ձեր դասարան: Ո՞ւր է մաման: Մամային գտեք-բերեք»,-շարունակեց վարչապետն ու երեխային ուղեկցեց իր դասարան:

RA Prime Minister Nikol Pashinyan attended an event dedicated to the Day of Knowledge and Education in Sevan, Gegharkunik Province

Տղան, սակայն, շարունակում էր լաց լինել: «Մամայի հեռախոսի համարը չգիտե՞ս»,-հարցրեց Փաշինյանը Հայկին: Երեխան գլխով բացասական պատասխան տվեց: «Այս երեխային ինչո՞ւ եք տանջում, մամային ասեք՝ գա»,-ուսուցիչներին խնդրեց նա:

Դպրոցից հեռանալիս համայնքի մի շարք ներկայացուցիչներին վարչապետը խոստում տվեց. «Ճանապարհը կկառուցենք: Քաղաքապետի հետ խոսել եմ»: Լրագրողների հետ նա չխոսեց եւ պարզ չեղավ, թե որ ճանապարհի մասին է խոսքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930