Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան․ «Միգուցե կարելի է իրավական գործընթաց սկսել, որ Դավիթ Գյուրջինյանը բռնացնել է մարդկանց վրա»

Մայիս 10,2024 16:07

«Մեզ անընդհատ ասում են՝ գործողություն, գործողություն, գործողություն, վստահաբար, շատերը չեն պատկերացնում, թե ինչ է այդ գործողությունը։ Մենք այս պահին գործողություն ենք անում, այն գործիքներով, որոնք ունենք։ Հաջորդ քայլին մյուս գործիքները կավելանան՝ նույնը կանենք։ Հետեւաբար, մեր ամենակարեւոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը եւ նպատակի սահմանումն ու դրան հասնելը»,-այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ամփոփելով այսօրվա անհնազանդության ցույցերը՝ հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ սրբազանը ուսանողներին շնորհակալություն հայտնեց, որ արձագանքել են ու դասադուլ արել, ապա հայտարարեց՝ վստահ եմ՝ երկուշաբթի օրվանից է՛լ ավելի մեծ թափով է լինելու։

«Ուսանողներ ջան, մենք ձեզ հետ կարեւոր գործ ունենք անելու, այդ մասին երեկոյան կխոսենք։ Ուղղակի բացահայտվել են շատ բարձրակարգ դասախոսներ, պրոֆեսորներ, որոնք գրասեղանի հետեւում այլ բան են սովորեցնում, կյանքում իրենց վարքագծով մի այլ բան են ասում։ Օրինակ՝ Բրյուսովի ռեկտորը։ Իմ ճանաչած Դավիթ Գյուրջինյանը ինստիտուտի դուռը փակել է, որպեսզի աշակերտներն ինքնակամ իրենց կամքը չարտահայտեն։ Բռնացել է ազատ կամքի վրա, միգուցե կարելի է իրավական գործընթաց սկսել, որ բռնացնել է մարդկանց վրա։ Դավիթ Գյուրջինյան, դու սովորեցրել ես Հայոց լեզու, Հայոց պատմություն, հայրենիք սիրել, ես այդպես եմ քեզ ճանաչել եւ չեմ կարծում, որ այդ գայթակղիչ պաշտոն ունենալու հանգամանքը ձեզ փոխել է: Չեմ ուզում որեւէ ձեւով թշնամություն ստեղծել ձեր հանդեպ, բայց ձեր արածը ճիշտ չէ։ Մյուսներին էլ է վերաբերում՝ պետք չէ սպասել, որ շենքերը փակեն, նոր սկսեք ընդվզել, սիրելի ժողովուրդ, սիրելի հաստատությունների անդամներ, գրողների միություն, նկարիչների միություն, թատրոններ, ինստիտուտներ, կոնսերվատորիա, Բրյուսով, բոլորը»,-ասաց Բագրատ սրբազանը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031