Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցված արդարադատություն Հայաստանում ոստիկանական բռնությունների նկատմամբ. HRW

Հոկտեմբեր 10,2018 23:50

Հստակ ապացույցներ կան առ այն, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Հայաստանում 2016 հուլիսին տեղի ունեցած հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցներին և հարձակումներ գործել դրանք լուսաբանող լրագրողների վրա, գրում է Human Rights Watch-ը: Սակայն երկու տարի անց ոչ միայն ոչ մի պաշտոնյան քրեական պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, այլև դեպքերի քննությունը հետաքննությունը այժմ դադարեցվել է:

Սեպտեմբերի վերջին իշխանությունները դադարեցրին ցուցարարների և լրագրողների դեմ բռնության գործով քրեական հետաքննությունը՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ պարզել պատասխանատուներին: Սա նշանակում է առնվազն արդարադատության կասեցում, հնարավոր է, անորոշ ժամանակով:

Human Rights Watch-ը փաստագրել է 2016 թ. հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի գրավումից հետո սկսված ցույցերի մասնակցների նկատմամբ ոստիկանության կողմից ամենածանր արձագանքի դեպքերը:

Հուլիսի 29-ին ոստիկանները նռնակներ արձակեցին ՊՊԾ գնդին հարող փողոցներում հավաքված ցուցարարների վրա, ինչը հանգեցրեց մի շարք ցուցարարների և լրագրողների մոտ այրվածքների: Ոստիկաններն ու նրանց հետ համագործակցող քաղաքացիական հագուստով անձիք փայտե մահակներով և երկաթե ձողերով ծեծի ենթարկեցին լրագրողներին ու ցուցարարներին՝ վնասելով նաև լրագրողական սարքավորումները: Ոստիկանությունը նաև ձերբակալեց բազմաթիվ ցուցարարների, այդ թվում ցույցերի առաջնորդներից Անդրեաս Ղուկասյանին՝ նրան նաև դաժան ծեծի ենթարկելով:

Իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու հարցը մշտական խնդիր է եղել Հայաստանում, և սա բացառություն չէր: 2016 թ. օգոստոսին իշխանությունները պաշտոնանկ արեցին Երևանի ոստիկանապետին, քանի որ նա «չէր կարողացել կանխել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը», բացի այդ, հեռացրին կամ նկատողություն արեցին առնվազն 17 այլ ծառայողների: Սակայն երկու տարի տևած քննությունը եղել է միակողմանի, ինչի հետևանքով առնվազն 21 քաղաքացի է դատապարտվել: Միայն հուլիսին իշխանությունները մեղադրանք առաջադրեցին մի ոստիկանի դեմ՝ լիազորությունների չարաշահման համար, և գործն ուղարկեցին դատարան, որտեղ այն դեռևս սպասման փուլում է:

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը, երբ իշխանությունները դադարեցրին քննությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց՝ 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ցույցերի գործով: Դատարանը վճռեց, որ իշխանությունները չեն կարողացան քննել ոստիկանական բռնությունները ցուցարարների դեմ, փոխարենը հետապնդումների են ենթարկել հենց ցուցարարներին: Սա պետք է ազդակ լինի իշխանություններին, որ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական բռնությունների այլ դեպքեր նույնպես կարող են հետագա քննության ենթարկվել:

Այս գարնանը Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալու բազմաթի պատճառներից մեկն էլ արդարադատության համակարգի նկատմամբ հանրային անվստահությունն էր: Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է առաջնահերթություն համարի նախկինում իրավապահների կողմից լիազորությունների չարաշահումների համար պատասխանատվության ենթարկելու գործերը` որպես այդ վստահությունը վերականգնելու կարևոր բաղադրիչ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031