Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը մեզ խայտառակում է, նա իրավունք չունի լինի վարչապետ, գրիչ գողանալը բոլորս տեսել ենք». շարժմանը միացած ուսանողը՝ Փաշինյանին

Մայիս 12,2024 18:44

Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացել են բազմաթիվ ուսանողներ:

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանող Բագրատն ասաց. «Սա քաղաքական պայքար չի, սա մեր պետականության, մեր գոյության պայքարն է: Բոլորին կոչ եմ անում միանալ Բագրատ սրբազանի պայքարին, որ մենք չկորցնենք մեր պետականությունը»:

Նա ասաց, որ չի վախենում, որ պայքարին միանալու համար իրեն քոլեջից կհեռացնեն, կհետապնդեն. «Պահանջում ենք, որ ժողովուրդը ուշքի գա, մի բռունցք դառնա ու միանա այս արդար պայքարին: Ես պահանջում եմ վարչապետի հրաժարականը: Վարչապետը մեր երկրի ներկայացուցիչն է, իսկ եթե ԵԽ-ում վարչապետը մեզ խայտառակում է, նա իրավունք չունի լինի վարչապետ, գրիչ գողանալը՝ օրինակ, բոլորս տեսել ենք: Երկրի վարչապետն ու գրիչ գողանալը տարբեր բաներ են, նա իրավունք չունի վարչապետ լինելու: Ինքը նաեւ շ…կ ա: Գիտակից մարդիկ բոլորը պիտի ոտքի կանգնեն, փրկենք մեր երկիրը»:

Բագրատն ասաց, որ երբ Փաշինյանն ասում է, թե ինքը 3 մլն վարչապետներից մեկն է, սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ, անկեղծ չի. «Նախ ինքը չկա, որ մեզ սիրի, ինքը նախ հայ պիտի լինի, որ մեզ սիրի, ինքը հայ չի, թուրք է, ադրբեջանցի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031