Լրահոս
Օրվա լրահոսը

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Հունվար 18,2019 17:45

Այս տարում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պարենային բազայում տեղի ունեցած եւ կատարվելիք փոփոխությունների շնորհիվ զինծառայողները նոր սննդակարգ կունենան: Նրանց առօրյա ճաշացանկում կավելանան լավաշ, սխտոր, յոթ տեսակի արագ պատրաստման ապուրներ, սպաս, իսկ հաջորդ տարում՝ նաեւ մեղր: Այս մասին այսօր ԶՈՒ կենտրոնական պարենային բազայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը:

Նա տեղեկացրեց՝ կենտրոնական պարենային բազայում, որտեղից մթերքն առաքվում է զորամասերին, բարելավվել են նաեւ սննդամթերքի պահպանման պայմանները. սառնարանային տնտեսությունը թարմացվել է:

Բացի այդ, այսուհետեւ «զինվորի բաժին՝ վաճառքի ենթակա չէ» գրությունը կլինի ոչ միայն զինվորի համար նախատեսված պահածոների, այլեւ՝ դրանց արկղերի վրա: «Ձմռանը մեկ զինվորի համար կհատկացվի առողջարար, բնական մեղր, նաեւ՝ ճարպ»,-նշեց Արամ Մարգարյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Փոփոխություններ ԶՈՒ պարենային բազայում։ Այս տարում զինվորների սննդակարգում որոշ մթերքներ կավելանան

Gepostet von Aravot am Freitag, 18. Januar 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031