Երեւանում գործող «Լա մեզոն ռուժ» բուտիկը օրերս իր իսկ արտադրության բադի մագղեով (բադի ապխտած կրծամիս) աղցանների մրցույթ էր անցկացրել սիրող- խոհարարների շրջանում: Այս աղցանը նույնպես մասնակցել էր այդ մրցույթին, գրավել 1-ին տեղը:
Անհրաժեշտ մթերքները
Բադի մագղե- 100 գրամ
Տանձ-1 հատ
Կապույտ բորբոսով պանիր- 50 գրամ
Բոված ընկույզ- 50 գրամ
Դիժոնյան մանանեխ- 1 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ – 4 ճաշի գդալ
Քացախ կամ կիտրոնի հյութ-2 ճաշի գդալ
Հոնի անկորիզ չիր- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Վարդագույն եւ սեւ չաղացած պղպեղներ, չիլի պղպեղի փաթիլներ- մեկական պտղունց
Հազար եւ ռուկոլա- 5-10-ական ճյուղ
Բալզամիկ քացախ- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Աղցանի եւ ռուկոլայի տերեւները լավ լվանալ, չորացնել եւ շարել մատուցարանի հատակին: Վրան գեղեցիկ դասավորել խորանարդաձեւ կտրատած կապույտ բորբոսով պանիրը՝ ցանկալի է «ռոքֆոր», բոված ընկույզը, հոնի չիրը:
Մանանեխը, ձիթապտղի յուղն ու քացախը լավ խառնեք, մեծ մասը լցրեք աղցանի վրա: Տանձը բարակ կտրատեք, եթե հարկ կա, միջից մեկ անգամ էլ կիսեք: Բադի մագղեի բարակ կտորներով բարուրեք տանձի շերտերը, դասավորեք աղցանամանի մեջ:



Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը