Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 15,2019 22:03

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժեղ հրդեհ է բռնկվել, տաճարից բոլոր հոգևորականները տարհանվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Տաճարի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրշեջներն ասում են, որ հրդեհը «ամենայն հավանականությամբ կապված է» վերականգնման աշխատանքների հետ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում դեպքն անվանել է «սարսափելի» և կոչ է արել այդ տարածքում գտնվող մարդկանց պահպանել անվտանգության կանոնները և չանցնել հրշեջների  տեղադրած արգելապատնեշը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը:

Հիշեցնենք, անցյալ տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին միջոցներ էր հանգանակել Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման աշխատանքների համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930