Լրահոս
Օրվա լրահոսը

ОРТ-ն հրապարակել է «Голос. Дети» մրցույթի արձանագրությունները

Ապրիլ 28,2019 22:54

Երեկ` ապրիլի 27-ի երեկոյան, ռուսաստանյան ОРТ հեռուստաալիքը հրապարակել է «Голос. Дети» հեռեւստաշոուի` հեռուստադիտողների քվեարկության արձանագրությունները: Դրանց համաձայն, հեռուստաշոուի եզրափակչի մասնակից երեք երեխաներից, հեռուստադիտողները նախապատվություն են տվել Միկելլա Աբրամովային. զանգերի միջոցով, հօգուտ վերջինիս, քվեարկելով 92 տոկոս: Իսկ SMS քվեարկության արդյունքներով, Միկելլան 53 տոկոս է հավաքել:

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ այս արձանագրությունների հրապարակումն առաջին քայլն է, դրան կհետեւեն նաեւ այլ քայլեր:
Հիշեցնենք, այս հեռուստաշոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող էր ճանաչվել Միկելլա Աբրամովան: Նա հայտնի երգչուհի Ալսուի եւ բանկիր Յան Աբրամովի 10 –ամյա դուստրն է: Միկելլայի պապիկը`մորական կողմից, Ռալիֆա Սաֆիանն է, «Լուկոյլ» ընկերության նախկին թոփ-մենեջերը:

Միկելլայի հաղթանակը, սակայն, միանշանակ չընդունվեց: Միկելլան հավաքել էր հեռուստադիտողների ձայների 56,6 տոկոսը: Եզրափակիչ փուլում, նրա մրցակիցներ Երժան Մաքսիմը եւ Վալերի Կուզակովը, համապատասխանաբար, հավաքել էին հեռուստադիտողների ձայների 27,9 եւ 15,6 տոկոսը: Հեռուստադիտողները սրա հետ չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ աղջիկն առաջինն է դարձել մայրիկի շոուբիզնեսյան կապերի շնորհիվ։

Երժան Մաքսիմի մարզիչ Վալերի Մելաձեն, հայտարարել էր. «Հաղորդումն ավարտվեց, բայց նստվածքը մնաց: Անշնորհակալ գործ է`արդյունքները վերանայելը, բայց, հուսով եմ, որ առաջին ալիքը կանի դա»: Միկելլայի մարզիչ`Սվետլանա Լոբոդայի պրոդյուսեր Նաթելլա Կրապիվինան էլ հայտարարել էր, որ իրենց համար այս շոուի էջը ավարտված է:

Ռուսական շոու-բիզնեսի աստղերից Մաքսիմ Գալկինն էլ այսպիսի գրառում էր կատարել. «Գտնում եմ, որ արժանի հաղթող կլիներ Երժան Մաքսիմը, կամ Անաստասիա Իվանովան, կամ Նինո Չեսները։ Այս երեխաները ֆանտաստիկ բնատուր ձայներ ունեն։ Ես ապշած եմ արդյունքներից։ Առաջին անգամ է, որ նման տրամադրությամբ են եզրափակում «Ձայնի» դիտումը»: Ավելի ուշ, Մաքսիմ Գալկինն իր գրառմանը հավելել էր, որ նախագծի մասնակից Երժան Մաքսիմն իր տաղանդով հիացրել է նաեւ Ալլա Պուգաչովային:

Իսկ այսօր ռուսական լրատվամիջոցները գրել են, որ Ալլա Բորիսովնան հյուրընկալել է մրցույթում պարտված մասնակիցներին: Դեռ չհաստատված տեղեկություններով, Ալլա Պուգաչովայի հյուրընկալությանը ներկա են գտնվել նաեւ Նինե Չեսներն ու Ռոբերտ Բագրատյանը։

Երեխաները հայտնի երգչուհուց ստացել են «Ալլա Պուգաչովայի ոսկե աստղ» պարգեւ, որով երգչուհին ամեն տարի պարգեւատրում է իրեն դուր եկած երիտասարդ ու տաղանդավոր երեխաներին եւ կայացած երաժիշտներին։ Պարգեւը «Ա» տառին նման ոսկե կուլոն է եւ գումար, որի չափն ամեն անգամ տարբեր է լինում:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930