Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն իր խոր մտահոգությունն է հայտնում Արաբկիրի թաղապետարանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Մայիս 07,2019 14:40

Որոշ ժամանակ է՝ ականջալուր էինք թաղապետարանի անձնակազմի հանդեպ թաղապետ պարոն Արամ Դանիելյանի ոչ-կոռեկտ վերաբերմունքի մասին։ Սակայն չէինք հրապարակայնացնում՝ այն չքաղաքականացնելու համար։ Աշխատակիցների վրդովմունքին ականջալուր չեղավ նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Երեկ պալարը պայթեց. Արաբկիրի թաղապետարանի շուրջ 90 աշխատակիցների ստորագրությամբ թաղապետի դեմ բողոքի գրություն կազմվեց ու հանձնվեց Երեւանի քաղաքապետարան։

Յուրաքանչյուր աշխատակից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, սեռից, կրոնական թե քաղաքական հայացքներից ունի պարտավորություններ, սակայն ՀՀ օրենսդրությամբ ու մարդկային փոխհարաբերության հիմնական հասկացություններով սահմանված ունի նաեւ իրավունքներ: Գործատերն ու բարձրաստիճան պաշտոնյան նախ եւ առաջ պարտավոր են հարգել իրենց աշխատակիցների իրավունքները, այնուհետեւ աշխատավորներից պահանջել լիովին գործադրել իրենց պարտավորությունները։ Ընդունելի չէ՝  ուղղակի թե անուղղակի միջոցներով մարդկանց ազատել իրենց աշխատանքից կամ, շահագործելով աշխատանքը կորցնելու վախը, փորձել նրանց հպատակեցնել։

Արձանագրելով, որ Արաբկիրի թաղապետի նշանակումը ՀՀ իշխանությունների կադրային ձախող քաղաքականության եւս մեկ դրսեւում է, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն հայտարարում է` պատրաստակամ է հանուն  համայնքի բարօրրության,  թաղապետարանի հետ գործակցել, վերականգնելու փոխադարձ վստահությունը թաղապետի, թաղապետարանի անձնակազմի ու համայնքի բնակչության միջեւ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031