Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական զինված մարդիկ կան այնտեղ, բավական խմիչք կար, բավական հարբած մարդիկ էին լինում արդեն գիշերը». Քոչարյանը՝ Մարտի 1-ի մասին

Մայիս 16,2019 20:11

«ԱԱԾ ղեկավարի կողմից տագնապալից զեկույցներ էին գալիս եւ ինքը ասում էր, որ հնարավոր է պրովոկացիաներ: 3 մասի բաժանեմ հնարավոր պրովոկացիաները»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում խոսելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ իր ելույթում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ թվարկեց, թե ինչ պրովոկացիաների մասին է խոսքը՝ «Առաջին՝ բավական զինված մարդիկ կան այնտեղ, իրենց մարդիկ այդ ինֆորմացիային տիրապետում էին, գիշերները ցուրտ էր, երկու գործարար խմիչք էին սպասարկում, նաեւ ուտելիք էին բերում, բավական խմիչք կար, բավական հարբած մարդիկ էին լինում արդեն գիշերը, բավակա՛ն խմած:

Եվ յուրաքանչյուր նռնակի պայթյուն կարող էր բերել ծանրագույն հետեւանքների: Իմ մտահոգությունը հետեւյալի մեջ էր՝ նույնիսկ պատահական նման մի բան՝ վերագրվելու էր հատուկ ծառայություններին եւ հետո տակից դուրս չէինք գալու: Գորիկ Հակոբյանի կողմից այդ վտանգը, այդ մտահոգությունը շատ արտահայտված երեւում էր մի քանի անգամ, ասում էր, որ անթույլատրելի է այս վիճակը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ վերջը ունենք պատերազմական վիճակ, կարող է ներքաղաքական ճգնաժամ հրահրելու նպատակով մեծ դիվերսիոն գործողություններ արվեն ՀՀ-ում: Եվ երրորդ՝ հուսահատությունը ցուցարարների մոտ կարող է բերել նրան, որ որոշ մարդիկ, որոշ խմբեր նման կերպ փորձեն հրահրեն իրավիճակը:

Պատկերացրեք՝ նման մի դիվերսիա՝ զոհերով այդ հրապարակում, ամբողջությամբ կպայթեցներ իրավիճակը եւ կմնար իշխանությունների վրա, հատուկ ծառայությունների վրա: Այդ մտահոգություններից ելնելով՝ ինքը նամակ ուղարկեց ոստիկանություն ամսի 21-ին: Ինքը նամակ ուղարկելուց հետո ինձ ասեց, որ այդպիսի նամակով դիմել է: Ի՞նչ պետք է աներ ոստիկանապետը: Չկա ոստիկանապետ, որ նման նամակ ստանալուց հետո չարձագանքի: Ոստիկանության համար այլ ելք չէր մնում, քան տեղազննում կատարել եւ բացառել նման զարգացումը: Հիմա մի հոգեկան կարող է զանգի ու ասի, որ կառավարության շենքում ռումբ կա, 15 րոպե հետո շենքը կարող է էվակուացիայի ենթարկվի, շներով ամբողջ օրը գան, ստուգեն եւ այլն: Եթե Հայկ Հարությունյանի ցուցմունքին ծանոթանաք՝ դուք կտեսնեք ինչպիսի իրավիճակ էր: Նախօրոք մտածված որեւէ բան չկար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031