Իրազեկ քաղաքացիների միավորում ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ, ոստիկանության ծառայողները վախեցած են` իրենց պարտականությունները կատարելու հարցում, որովհետեւ այլեւս ապահովագրված չեն քրեական հետապնդումից: «Եթե, ասենք, նա խուզարկություն է կատարում ինչ-որ մեկի մեքենայում, եւ այդ մարդը բողոք է ներկայացնում ՀՔԾ, որեւէ մեկը չի զանգելու եւ ասի՝ նորմալ է, նա հրաման է կատարել: ՀՔԾ-ն պետք է քննի եւ տեսնի` հանցակազմ կա՞, թե՞ ոչ: Այս պարագայում պետք է լինում փաստաբան վարձել, որը մեկ օրվա աշխատանքի համար կարող է այնքան գումար ուզել, որքան ոստիկանի մեկ ամսվա աշխատավարձն է»,- «ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց նա: Դանիել Իոաննիսյանն օրինակ է բերում օրերս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած դեպքը եւ պնդում, որ ոստիկաններն իրավունք ունեին զննություն կատարել, բայց չկատարեցին, որովհետեւ վախեցան: Այս իմաստով, նոր Հայաստանում, նա ոչ միայն ԱԱԾ-ի, այլ նաեւ ոստիկանության աշխատանքի հետ կապված խնդիրներ է տեսնում, եւ դրանց լուծումները կառուցվածքի փոփոխությամբ է պայմանավորում:

Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց. «Կորած պապկաներում ոչ միայն թղթեր են, այլեւ տեսանյութերի կրիչներ»: Նա, ի դեպ, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին առաջարկում է`դուրս գալ համակարգից եւ քաղաքական ճանապարհով փորձել դառնալ փոխվարչապետ, ոչ թե այն ճանապարհով, որ անում էր ամիսներ առաջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի


















































