Լրահոս
Օրվա լրահոսը

Ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրը ոչ միայն հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն են, այլեւ ճանապարհների անբարեկարգությունը. «Ժողովուրդ»

Հունիս 04,2019 14:01

Հայաստանում անբարեկարգ ճանապարհները բացասական են ազդում տուրիզմի զարգացման վրա։ ՀՀ ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրը ոչ միայն հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն են, այլեւ ճանապարհների անբարեկարգությունը։ Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները։

Հայաստանի ճանապարհների մեծ մասը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան վայրերը։ Դրանք մեծ անհարմարություններ են առաջացնում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, որոնք փորձում են մի քանի ժամ անցկացնել բնության գրկում։ Մյուս կողմից՝ զբոսաշրջային ընկերությունները վարձում են մեքենաներ՝ դրանց համար բարձր գին վճարելով որպեսզի փոսառատ ու անբարեկարգ ճանապարհներն առանց հետեւանքների անցնեն։

Բացի այս, հասարակական զուգարանների հարցը եւս լուծում չի ստանում։ Նախորդ տարվա ընթացքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել էր գազալցակայանների ղեկավարներին պատշաճ տեսքի բերել եւ պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնել իրենց տարածքում գտնվող զուգարանները։ Այս ուղղությամբ, սակայն, կարծես թե ոչինչ չի արվել, քանի որ, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների պատմելով ճանապարհներին այնպիսի զուգարանների են պատահում, որ ամաչում են առաջարկել զբոսաշրջիկին, անգամ եթե դրանք գտնվում են գազալցակայանների տարածքում։

Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է՝ Հայաստանի անբարեկարգ ճանապարհների վերաբերյալ խնդիրը հասել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. նա ստացել է մի շարք ահազանգեր՝ ներքաղաքային եւ մարզային նշանակության ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ։ Ու հիմա այս թեման տեղ է գտել ՄԻՊ տարեկան զեկույցում։

ՍՅՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930