Լրահոս
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Պատշաճ նախապատրաստական փուլ ենք անցել, մնացածը մրցագորգը ցույց կտա»

Հունիս 14,2019 13:47

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն  այսօր «Օլիմպավանում» հայտարարեց այն ըմբիշների անունները, որոնք կմասնակցեն Մինսկում կայանալիք ամառային Եվրոպական խաղերին:

«Մենք Եվրոպական խաղերին մասնակցելու ենք չորս ըմբիշով: Մարզչական շտաբն ընտրել է 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին, 65 կգ՝ Վալոդյան Ֆրանգուլյանին,  97 կգ Սարգիս Հովսեփյանին եւ 125 կգ Անդրանիկ Գալստյանին: Հավաքականը պատշաճ նախապատրաստական փուլ է անցել, կազմակերպել ենք ուսումնամարզական հավաքներ: Տղաների մարզավիճակը նորմալ է, վնասվածքներ չկան: Մնացածը մրցագորգը ցույց կտա»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930