Բռնցքամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները նախապատրաստական վերջին մարզումներն են անցկացնում սեպտեմբերի 15-ից 26-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:
Գլխավոր մարզիչներ Վազգեն Բադալյանը, Ռուդիկ Մկրտչյանը եւ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը հրապարակել են մրցավայր մեկնող բռնցքամարտիկների անունները:
Կանայք. 48 կգ՝ Հեղինե Պետրոսյան, 54 կգ՝ Լուսյա Ավետիսյան, 65 կգ՝ Էլիդա Քոչարյան;
Տղամարդիկ. 50 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 60 կգ՝ Արթուր Բազեյան, 65 կգ՝ Արթուր Սահակյան, 70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 75 կգ՝ Մարատ Միքայելյան, 80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյան, 85 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 90 կգ՝ Նարեկ Մանասյան, +90 կգ՝ Դավիթ Չալոյան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































