ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորում են անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության եւ առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգթոնում հանդիպումից հետո: ԱԳ նախարարները հստակեցրել են իրենք դիրքորոշումները եւ ակնկալիքները մարդասիրական եւ անվտանգության միջոցների կիրառման առնչությամբ, որոնք առաջարկվել էին միջնորդների կողմից տարածաշրջան վերջին այցի ընթացքում:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ցավով արձանագրելով վերջին կորուստները ՝ համանախագահները հորդորել են կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության եւ առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։ Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:
Համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: