Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Օգոստոս 14,2023 22:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 14-ին ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Օլեքսանդր Սենչենկոյի ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին», ասված է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: