Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվելիս մշտապես փայփայել է հայրենիքում հաստատվելու միտքը

Հունիս 22,2019 09:18

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ ԱԺ այլ պատգամավորներ, հունիսի 21-ին հանդիպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են կառույցի գործառույթներին, Սփյուռքի տարբեր համայնքների, դրա առանձին հատվածների հետ համագործակցությանը, գլխավոր հանձնակատարի կատարելիք այցերին, հայրենադարձությանը, ներդրումների խթանմանը, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ներկայացնելով իր աշխատանքային ուղին եւ գլխավոր հանձնակատարի պաշտոնում անելիքներն ու աշխատանքի պատկերացումները՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվելիս մշտապես փայփայել է հայրենիքում հաստատվելու միտքը, որն այսօր, շնորհիվ ներքաղաքական փոփոխությունների, իրականություն է դարձել:

«Հայաստանն այժմ գրավիչ է դարձել»,-մասնավորապես նշել է Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ հայրենադարձության խթանման համար նպաստավոր պայմաններ են պետք, որոնցից կարեւորագույնն օրենսդրության բարեփոխումն է, այն հասկանալի դարձնելն ու տարաբնույթ խոչընդոտները վերացնելը, որոնք հանդիպում են հայրենադարձվողներին: Նրա դիտարկմամբ՝ այժմ փոքր չափով հայրենադարձություն առկա է:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել նորանշանակ հանձնակատարին, ընդգծել համագործակցելու պատրաստակամությունը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնակատարի կողմից արծարծված մի խումբ հարցերի կապակցությամբ նշել է, որ արդեն իսկ օրենսդրական աշխատանքներ են իրականացվում, քննարկման փուլում է նաեւ հայրենադարձության ոլորտը կարգավորող օրենք ունենալու նպատակահարմարության հարցը: Նա կարեւորել է կառույցի կողմից իրականացվելիք աշխատանքները, որոնց հնարավորինս կաջակցեն նաեւ հանձնաժողովականները:

ԱԺ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՌՈՒԲԵՆ says:

    Նման պաշտոնյայի համար շատ կարևոր է, որ նա լինի իրական հայրենասեր,այլ ոչ թե տեղի-անտեղի փորձի սրտաճմլիկ մտքեր արտահայտել իր հայրենսիրության մասին: Այդ իմաստով, վերջապես, ե՞րբ պետք է տեղեկանանք, թե ինչու՞ այս Սինանյանը՝
    1. մեղմ ասած, հեռացել է Հայրենիքից զինվորական հաշվառման տարիքային շեմին և Հայաստանի համար դժվարագույն տարիներին;
    2. հայոց բանակում չի ծառայել (հիշենք, թե դա երբ էր՝ Արցախյան Ազատամարտ), չէ՞ որ, հավանաբար, ՀՀ քաղաքացի է… թե՞ հրաժարվել է;
    3. հաճախ շեշտում է, որ իր կարգավիճակը բարձր է նախարարից՝ իր անձը բարձրացնելու համար թե՞ արհամարում է ՀՀ սահմանադրական կարգը;
    4. Հայրենիք չի վերադարձել վաղուց և, ինչպես ինքն է նշում իր հարցազրույցներում «…վերադարձել է «հեղափոխության » կամ ներքաղաքական փոփոխությունների շնորհիվ»; Այսինքն, սպասել է, որ իր «փայփայած մտքի» համար ուրիշները պայքարեն և զոհվեն;
    Ինչևէ, կարծում եմ, Սինանյանի նման մենք հազարավոր հայաստանցիներ ունենք, որոնք «վազելով» կվերադառնան Հայրենիք, եթե նման բարձր պաշտոններ առաջարկվեն: Սակայն, Սինանյանին նվիրած պաշտոնը յուրահատուկ է և պահանջում է Հայրենիքին գերնվիրված անձնավորություն, որն, առնվազն, Սինանյանի կենսագրությունից անթաքույց երևում է, որ նա այդպիսին չէ: Ափսո՜ս…
    Ինչ արած, ցավոք, մեր սիրելի Վարչապետի ճաշակն է այդպիսին…Իսկ պատկերացնու՞մ եք, եթե այդ պաշտոնին նշանակվեր Սեֆիլյանը կամ Հայրիկյանը կամ Հասմիկ Պապյանը կամ ճանաչված այլ իրապես ազգանվիրյալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930