Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ստամբուլում էր։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ստամբուլի «Պերզե» արվեստի պատկերասրահում բացված՝ «Փարոս» ամսաթերթի հիմնադրման 16-ամյակին նվիրված «Գլուխգործոցների հետ դեմ առ դեմ» խորագրով ցուցահանդեսը։

Հայաստանի «Արամէ» արվեստի պատկերասրահի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են յոթ հայ նկարիչների ստեղծագործություններ։
Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի Ստամբուլի Ֆերիգյուղի Մերամեթճյան վարժարանին՝ ի աջակցություն հայկական կրթօջախի գործունեության։



















































