Մինչեւ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները բաց մարզումից հետո խոսեցին Եվրո 2019-ին նախապատրաստվելու մասին:
Արսեն Եղիազարյան: Հավաքականի ավագ. «Օրական երկու մարզում ենք անցկացնում, երկու ընկերական հանդիպում արդեն անցկացրել ենք եւ կարելի է ասել, որ պատրաստ ենք ուրախացնել մեր երկրպագուներին: Մրցակիցները, անշուշտ, Եվրոպայի լավագույն հավաքականներն են, բայց դա նշանակություն չունի: Եթե լավ տրամադրվենք, հավատանք մեր ուժերին, ինչում վստահ եմ, դրական արդյունքի կհասնենք»:
Էրիկ Ազիզյան: Հավաքականի կիսապաշտպան. «Մեր համար լավագույն արդյունքը միայն հաղթանակն է: Ուրիշ արդյունքի մասին չենք մտածում: Դրսում խաղալն իմ համար ավելի շատ փորձի ձեռքբերում է, եւ հիմա աշխատում եմ այդ փորձը փոխանցել հավաքականի իմ ընկերներին: Կարծում եմ՝ ստացվում է»:
Դրենիկ Պետրոսյան: Հավաքականի հարձակվող. «Իմ կարծիքով թիմը լրիվ պատրաստ է մրցաշարին: Բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Բայց դա նշանակություն չունի: Պայքարելու ենք ու արժանի մրցակցություն ենք ցույց տալու»:
Կարդացեք նաև
Յուրի Օգանեսյան: Հավաքականի պաշտպան. «Նպատակ ունենք լավ խաղալ, Եվրոպային ցույց տալ, որ Հայաստանը ուժեղ թիմ է: Մարզումները լավ ու հետաքրքիր են անցնում՝ կա տեխնիկա, ֆիզիկական պատրաստվածություն: Թիմը հոգեբանորեն էլ է պատրաստ: Մեր ուժն այն է, որ մենք մի թիմ ենք, միավորված մեկ նպատակի շուրջ ու փորձելու ենք բոլորս միասին ամբողջ ներուժը դնել ամեն մի խաղում: Եթե ֆուտբոլասերներն էլ ակտիվ լինեն տրիբունաներում ու ակտիվ երկրպագեն, դա մեզ ավելի ուժ կտա, ոգեւորությունն ավելի մեծ կլինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ