Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին և ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին

Օգոստոս 05,2019 12:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Ներկա» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է, թե ինչպես է գերմանական արխիվներում պատահաբար գտնվել Հասսեի «Տիգրան Մեծ» օպերան, որը գրված լինելով 1700-ական թվականներին երբևէ չի բեմադրվել։ ‹‹Երաժշտական աշխարհում Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ 40 օպերա է հայտնի։ Սա որքան որ ուրախալի է, նույնքան էլ ամոթալի է, քանի որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում»,- ասել է Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ Հասսեի օպերայի բեմադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում կարևոր նախաձեռնություն և մեծ երաժշտական իրադարձություն է համարվելու։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր բոլոր թագավորներին մասին պետք է օպերաներ լինեն, որովհետև թագավորների հետ կապված յուրաքանչյուր գաղափար, դա պետության գաղափար է, քանի որ նրանք պետականության խորհրդանիշեր են։ Ցավոք, ես նայում էի, որ մենք մեր ոչ բոլոր թագավորների անուններով փողոցներ ունենք ու պարտադիր չէ, որ նրանց անուններով փողոցներ, արձաններ լինեն միայն Երևանում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով օպերայի բեմադրության գաղափարը։ Ջորջ Փեհլիվանյանն էլ շեշտել է, որ նպատակ կա ապագայում բեմադրել Տիգրան Մեծի վերաբերյալ բոլոր օպերաները։ Նա շեշտել է, որ «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրումը նաև լուրջ երաժշտական դրդապատճառներ ունի։ Հիմնական պատճառն այն է, որ օպերաները գրված են «Բարոկկո» երաժշտական ոճով, որն այսօր եվրոպական ժամանակակից երաժշտական աշխարհում ամենաընդգծվածներից է և ունի հստակ օրենքներ, երաժշտական ինքնատիպ գործիքակազմ։ Հենց այդ խնդիրներն են լրացուցիչ դժվարություններ ստեղծում օպերայի բեմադրության համար։ Գևորգ Իսահակյանի փոխանցմամբ ներկայումս համատեղ ջանքերով փորձում են հաղթահարել այդ դժվարություններն՝ ի նպաստ բարոկկո երաժշտության տարածմանը Հայաստանում։ Այժմ բանակցություններ են ընթանում բարոկկո երաժշտական ուղելար գործիքներ ձեռք բերելու և համապատասխան երաժիշտներ վերապատրաստելու ուղղությամբ։ Գագիկ Մանասյանը շեշտել է, որ ծրագրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում ստեղծել մշտական գործող «Բարոկկո նվագախումբ»՝ և այդ երաժշտության տարածման համար բարենպաստ միջավայր։ Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ‹‹Հայաստանի դասական երաժշտության բարեկամների» խմբի առաքելությունը՝ շեշտելով, որ հիմնադրամն իր աջակցությունը կունենա նաև ‹‹Տիգրան Մեծ›› օպերայի բեմադրման հարցում։ «Օգտվելով այս առիթից թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ դասական երաժշտության հարցում ունեցած ձեր նախաձեռնության համար։ Դա իսկապես շատ մեծ օժանդակություն է և ես հարկ եմ համարումն ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասել է Գագիկ Մանասյանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև օպերայի բեմադրության կազմակերպչական հարցերը։ Նախնական պայմանավորվածությամբ օպերան կբեմադրվի 2020 թվականի աշնանը։

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Այդ բոլորը շատ լավ է, բայց եկեք սկզբից մեր ազգային երաժշտության հարցերը լուծենք (մենք դառել ենք եվրոպայի մշակութային գաղութը): Բարոկկոն մինչբախյան գերմանական երաժշտությունն է (իտալականը կոչվել է ռենեսանս): Այդ ժամանակաժրջանի հայ երաժշտությունը, հիմնականում, տաղերն ու շարականներն էին: Բարեբախտաբար՝ չեն մոռացվել, բայց մոռացվել են մեր դասականները … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Bonjour,
    Je viens de prendre connaissance de votre article concernant les opéras ayant pour thème « Tigrane le Grand » je vous rappelle qu’il existe une publication en deux volumes sur le sujet.
    Plus de 650 œuvres ont été identifiées dans lesquelles l’Armenie est présente. Sur ce nombre 155 concernent un personnage du nom de Tigrane. Il s’agit de ballets, tragédies mais surtout d’ouvrages lyriques.
    Ces travaux ont été publiés en 2015 à Lyon par Sources d’Armenie et présentés à l’opera National d’Armenie.
    J. A. Hasse a composé plus de 10 opéras dans lesquels l’Armenie est présente.
    Je vous invite à consulter cet ouvrage présent dans à la bibliothèque d’Armenie sous le titre de
    Les métamorphoses de Tigrane.
    Amicalement
    Alexandre Siranossian

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031